Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 3-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած գողական ռազբորկայի մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 3-ին, ժամը 23.00-ի սահմաններում, օրենքով գողեր Զապը, Լենինականցի Սուրոն եւ վրացի Կոբա Ռուստավսկին Հյուսիսային պողոտա «ռազբորկայի» են կանչել Շահումյանցի Ժիրոյին: Հաշվեհարդարի թեման կապված է ՊՊԾ գնդի գրավման եւ Խորենացի փողոցի դեպքերի հետ: Ականատեսներից տեղեկացանք, որ Ժիրոն ծեծով ու ամենավերջին հայհոյանքներով քաղաքական ամենացածր մակարդակի պատվեր կատարող գողականներին ստիպել է փախնել: Այս միջադեպը գողական աշխարհը խառնել է իրար: Հայաստանում գտնվող գողերը երկու թեւի են բաժանվել, դրսում գտնվող գողերը եւս վրդովված են, ուզում են գան եւ հարցերը տեղում լուծեն, օրինակ` «թագազրկեն» Զապին ու նրա թեւին, սակայն առայժմ նրանց մոտքը Հայաստան արգելված է:
Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել է նաեւ PrimeCrime կայքը: Լրատվամիջոցը գրել է, որ Հայաստանից Թուրքիա են արտաքսվել երեւանյան օրենքով գողեր Ալեքսանդր Մակարյանը /Ալո/ եւ Նորայր Փիլոյանը /Քոնչո/: Առաջին անգամ վերջին տասնամյակներում Հայաստանի իշխանությունները թիկունք են դարձնում իրենց իսկ օրենքով գողերին, ովքեր ազգությամբ հայ են եւ այդպիսով վրեժխնդիր են լինում գողական վերնախավի առանձին ներկայացուցիչների հանդեպ, ովքեր չեն ցանկանում վազվզել ղեկավարության համար: Կայքի ունեցած տեղեկություններով` իշխանությունները պահանջել են վճարել բազմամյա հանդարտ ու ապահով կյանքի դիմաց եւ փչացնել ընդդիմադիրներին, ովքեր գրավեցին ոստիկանական շենքը հուլիսին: Նման պահանջ է ներկայացվել ՔԿՀ-ում զոնը նայողին, որտեղ գտնվում են ապստամբները եւ օրենքով գողեր Գեւորգ Մելիքյանին, կամ Օշականցի Գեւորգին, Անդրանիկ Սողոյանին կամ Զապին` Գյումրի քաղաքից եւ Սուրեն Ավետիսյանին կամ Սուրոյին` էլի Գյումրի քաղաքից:
Սակայն երե...
Կարդալ ամբողջովին