ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր ժամանակներում առաջնային քաղաքական ուղղվածությունն ազգայնականությունն է: Քաղաքական լիբերալներն ու իրենց գլոբալիստ հռչակած կոսմոպոլիտները պետք է “նորից դպրոց գնան” և սովորեն կամ վերասովորեն պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, հատկապես կրոնական և ազգային համոզմունքն ու ինքնությունը որոշելու կարողությունը` եթե ցանկանում են ապագայի քաղաքականության մեջ տեղ ու դեր ունենալ:
Լիբերալիզմն ավարտվում է և նորից ազգային պետությունների դարաշրջանն է սկսվում: Նրանք, ովքեր քանդում կամ վնասում են ազգային արժեքները, պետության ազգային հենասյուները` նրանք ուղակի և անուղակի կերպով, տարածաշրջանում թուլացնում են հայությանն ու հայոց պետականությունը:
Ազգն է բոլոր հասարակական-քաղաքական ուժերի աղբյուրը: Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի մեջ: Ազգային-պահպանողականությունը գաղափարական շարժում է, որի նպատակը ազգի ինքնիշխանության, միասնականության և ինքնության պահպանումն է:
Հայոց ազգային զարթոնքը միշտ ծնվել է ռազմի դաշտում հաղթանակներ կերտած հերոսներով, ինչպես նաև հաղթանակի և ազատության գաղափարները կերտող ու ազգի հավաքական ներուժի նկատմամբ հավատ ներշ...
Կարդալ ամբողջովին