ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում «Միհր Վոյաժ», «Կէան կրթամշակութային կենտրոն» եւ «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ անցկացրեցին «Թոնրատոն» փառատոնը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, մայրաքաղաքից հրավիրված գեղարվեստական ինքնագործ խմբեր, ծովինարցիներ եւ հյուրեր։
Ինչպես իրենց ելույթներում նշեցին կազմակերպիչները՝ միջոցառման նպատակն էր վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն տուն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին:
Փառատոնի մեկնարկը տրվեց Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը:
«Հազարաշեն տներն ու նրանցում տեղադրված թոնիրները հազարավոր տարիներ եղել են հայ ժողովրդի գոյության հիմնական միջոցներն ու ուղեկիցները։ Ազգային ծեսերը, խոհանոցը ձեւավորվել են հեռավոր ժամանակներում եւ հասել մինչեւ մեր օրերը։ Մշակութային այս արժեքների խորքում մեր ժողովրդի ապրած կյանքն է, պատմությունը, ազգային ինքնության պահպանման ձգտումը»,-ասաց Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։
«Միհր վոյաժ» զբոսաշրջային եւ մշակութային ընկերության համահիմնադիր, փառատոնի նախաձեռնող Կարինե Փանոսյանը բացման խոսքում շեշտեց, որ անհրաժեշտ է մեր օրերում հանրահռչակել, պահպանել եւ փրկել վաղ բրոնզի դարից հայտնի հազարաշեն տները՝ գերանակապ շինությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն իր հոգածությունը կցուցաբերի հազարաշեն երդիկավոր կառույցների պահպանման, ճանաչման համար՝ որպես հայկական մշակութային ժառանգության տիպիկ նմուշների:
Մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարեւորության մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հարգելի ներկաներ, ուրախ եմ ձեզ ողջունել իմ հարազատ Ծովինարում:
Փա...
Կարդալ ամբողջովին