Դեպի վեր

Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար

1in.am03/20/2020, 3:30

Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով.

«Մենք բոլորս ապրում ենք հատուկ ժամանակներ, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածվում է: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է ապրել ոչ թե ինքնամեկուսացված, այլ՝ պահպանելով որոշակի հանրային հեռավորություն ուրիշներից։ Ես կարծում եմ՝ որևէ մեկի համար հանրային հեռավորություն պահելը, իր աշխատանքի վրա կենտրոնանալն իրականում լավ բան է, հատկապես եթե երիտասարդ ես, եթե մտածելու, սովորելու շատ բան ունես»։

Հանրապետության նախագահը դասախոսության թեմայի համատեքստում անդրադառնալով համաճարակներին, ասել է, որ վերջին մի քանի հազարամյակում բազմաթիվ համաճարակներ են եղել, որոնք տարբեր բնույթ են ունեցել՝ և՛ բակտերիալ, և՛ վիրուսային։ Մինչև առաջին և երկրորդ հազարամյակը, քանի դեռ հակաբիոտիկները չէին հայտնաբերվել, բակտերիալ համաճարակների դեմ պայքարի մեկ ձև է եղել՝ հանրային հեռավորություն պահելը, այսինքն՝ ինքնամեկուսանալը։

«1665 թվականին հերթական բակտերիան, որ տասնամյակներ տարբեր անուններով պտտվում էր ամբողջ Եվրոպայում, հասել էր Լոնդոն, որտեղ սկսվեց այսպես կոչված լոնդոնյան համաճարակը, որը հարյուր հազար մարդկանց կյանք խլեց,-պատմել է Արմեն Սարգսյանը։ -Այդ համաճարակը տարածվեց նաև շրջակա քաղաքներում և հասավ Օքսֆորդ, Քեմբրիջ։ 1665 թ. օգոստոսի 8-ին Քեմբրիջի համալսարանը փակվեց։ Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի ուսանող էր Իսահակ Նյուտոնը, երիտասարդ 23 տարեկան ուսանող, որին հրատապ առաջարկեցին լքել համալսարանը։ Նյուտոնը քոլեջի ղեկավարությանը խնդրեց, որ քոլեջից մեծ քանակությամբ գրքեր տանի իր հետ և վերադարձավ իր հայրական տուն, որտեղ անցկացրեց մոտ մեկ տարի։ Մեկ տարի նա ինքամեկուսացված էր, համարյա տնից դուրս չէր գալիս, երբեմն հարևան զարդերի խանութից գնում էր փոքրիկ բյուրեղներ: Այդ մեկ տարվա ընթացքում Իսահակ Նյուտոնը հսկայական մտավոր գործունեություն ծավալեց, ժամանակն անցկացրեց կարդալով, առնվազն երեք ուղղությամբ հսկայական հաջողություններ ունեցավ: Մաթեմատիկայի հիմքերը՝ սկսած դիֆերենցիալ անալիզից, նաև Նյուտոնի անվան հետ են կապված: Երկրորդն օպտիկայի ոլորտն է. խանութից գնված բյուրեղներն օգտագործելով՝ նա առաջինը հայտնաբերեց, որ լույսը պարզ լույս չէ: Այն կազմված է բազմաթիվ գույներից, որոնք սպեկտոր են: Եվ երրորդը. լեգենդ կա, որ ձգողականության տեսությունը հենց ա՛յդ ժամանակ ձևավորվեց Նյուտոնի մոտ, և դա կապում են նրա հայրական տան խնձորի ծառի հետ։

Իսահակ Նյուտոնը վերադառնալով Քեմբրիջ, շատ արագ ուսանողից դարձավ պրոֆեսոր, հետո դարձավ նաև Թրինիթի քոլեջի ղեկավարը։ Այդ մեկ տարին շատ արդյունավետ էր Նյուտոնի համար»։

Անդրադառնալով ինքնամեկուսացման երևույթին, Հանրապետության նախագահն ասել է.

«Ինքնամեկուսացումը կամ տանը մնալը հատկապես այս պայմաններում հոյակապ հնարավորություն է մտածելու, սովորելու, ձեզ զարգացնելու, գուցե նաև Նյուտոնի նման հանճարեղ մտքերով վերադառնալու համալսարան»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, նախագահն ասել է, որ այն հաղթահարելու ենք բոլորով միասին։«Լավ հիշեք, որ դրա համար ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր հստակ նպատակն ու ծրագիրն ունենա այս մեկ կամ մի քանի ամսվա համար, միաժամակ լինի կարգապահ,-նշել է նախագահ Սարգսյանը:– Կազմակերպվածությունը և կարգապահությունը շատ էական են։ Պատասխանատվության զգացումով վերաբերվեք ոչ միայն մեր երկրին, ազգին, այս առողջական մեծ խնդրին, այլ նաև ինքներդ ձեզ։ Ձեր ամենաթանկ արժեքներից մեկը ձեր ժամանակն է, և եթե մեկ ամիս տանն ես ու վիրտուալ ձևով կապված ես աշխարհի հետ, ապա դա պետք է լավագույնս օգտագործել»։ Շարունակելով կորոնավիրուսի թեման մեկտեղել ֆիզիկայի, մաթեմատիկայի հետ՝ նախագահն այն համադրել է աշխարհում տարածվող գլոբալ ռիսկերի հետ։ «Եթե խոսում ենք կորոնավիրուսի մասին և մեր հայացքն ուղղում ենք դեպի պատմությունն, ապա հայտնաբերում ենք, որ մասշտաբային հիվանդություններ եղել են բոլոր հազարամյակներում և տարել միլիոնավոր մարդկանց կյանքներ,-ասել է Արմեն Սարգսյանը։- Սակայն եթե հետ ենք նայում վերջին քսան, երեսուն, քառասուն տարիներին, կորոնավիրուսի նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորովին ուրիշ է։ Արդյո՞ք այդ վիրուսն է շատ տարբեր։ Այո, տարբեր է, որովհետև բոլոր վիրուսներն իրականում գոյություն ունեցող վիրուսների մուտանտներ են և նոր որակ են բերում իրենց հետ։

Այսօր աշխարհը շատ տարբեր է։ Այդ աշխարհի մասին ես երկար տարիներ մտածել եմ, փորձել եմ նույնիսկ մաթեմատիկա կիրառել այնտեղ, անվանում եմ ք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր