Դեպի վեր

Հետպատերազմյան սթրեսի ու համավարակի պայմաններում․ ո՞ր թանգարաններեն են բաց եղել Ամանորի օրերին

armtimes.com01/13/2021, 2:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Հետպատերազմյան սթրեսի ու համավարակի պայմաններում․ ո՞ր թանգարաններեն են բաց եղել Ամանորի օրերին

Այս տարի տոնական օրերին Երեւանի թանգարաններում այցելություններն անհամեմատ ցածր են եղել։ Թանգարանների մի մասը չեն գործել, իսկ նրանք, որոնք տոն օրերին էլ են բաց եղել, նախորդ տարիների համեմատ ունեցել են սակավ այցելուներ։

Նման պասիվությունը թանգարանների տնօրեններին թերեւս չի էլ զարմացրել, քանի որ համավարակի պատճառով սպասելի էր ամեն ինչ․ զգացվել է ոչ միայն զբոսաշրջիկների բացակայությունը, այլեւ խմբերով այցելությունների, դպրոցահասակների եւ այլն։

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում տեւական ժամանակ փակ էին թանգարանները, հետո, երբ որոշակի սահմանափակումներով վերաբացվեցին ու նոր էին սկսել հարմարվել համավարակի կանոններով աշխատելուն, Ադրբեջանը մեր երկիր դեմ պատերազմ սկսեց, որը ոչինչ անհետեւանք չթողեց։

Մեր հարցված թանգարանների տնօրենների համոզմամբ՝ հայ հասարակությունը հետպատերազմյան սթրեսի մեջ է, որն ավելի է խանգարում, քան համավարակը։

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տոնական օրերին փակ է եղել։

Հոկտեմբեր ամսից չի աշխատում նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահը։ Պատկերասրահի լրատվական բաժնից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներով պայմանավորված պատկերասրահը փակ է։ Աշխատանքային տարին մեկնարկել է, բայց դեռ հայտնի չէ, թե այն երբ է վերաբացվելու։

Երվանդ Քոչարի թանգարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս բաց էր տոնական օրերին, բայց ավելի կարճատեւ, քան անցյալ տարի: Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ աշխատել են հունվարի 2-4-ը:
«Այցելուները բավական շատ էին, բայց իհարկե նախորդ տարի աշխատել ենք ավելի երկար՝ թանգարանը, կարելի է ասել չի փակվել ոչ մի օր, եւ այցելություններն էլ ավելին էին։ Նախորդ տարի չկար թագավարակը, քաղաքում շատ էին զբոսաշրջիկները ու հանգամանքներն այլ էին»,- ասաց Կարինե Քոչարը:

Նա շեշտեց, որ անկախ այդ ամենից, չեն դժգոհում քանի որ զգալի է աճող հետաքրքրությունը եւ՛ թանգարանի գործունեության, եւ՛ Մաեստրո Քոչարի արվեստի հանդեպ: Իսկ թանգարանն էլ մշտապես առաջարկում է նորատիպ ցուցադրություններ եւ միջոցառումներ, կրթական նոր ծրագրեր, գրավիչ հուշանվերներ․ «Այն փորձում է մնալ քաղաքում սիրելի մի վայր, ուր միշտ սպասվում են անակնկալներ»։

Թանգարանի տնօրենը շտապեց հիշեցնել, որ հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է, եւ թանգարանը ներկայացնելու է «Քոչարյան պրոյեկցիաներ» ցուցադրություն - միջոցառումը: «Մաեստրո Քոչարը հավատում էր, որ հայերը կարող են ունենալ զարգացած ու հզոր մի փոքրիկ պետություն, ուր կապրի Մեծն հայ ազգը։ Եվ կարծում ենք, որ այժմ պետք է շարունակել արարել եւ մտածել, որ ոչ մի ճիգ չի կորչելու, ամեն ինչ իր տեղն է գտնելու եւ որոշ ժամանակ անց կարդարանան մեր երազները»,- ասաց Կարինե Քոչարը։

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը տոնական օրերին չի աշխատել։ Այդ օրերին այս թանգարանը երբեւէ չի էլ աշխատել, ու այս տարին էլ բացառություն չէր։ Թանգարանի գիտաշխատող, ֆոնդապահ Աշխեն Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ շուրջ երեք տասնյակի հասնող աշխատակիցները մինչեւ ամսի 8-ը հանգստի մեջ էին։
«Մեզ մոտ տոնական՝ ոչ աշխատանքային օրերից միշտ բացառություն է եղել միայն մայիսի 9-ը, որովհետեւ այդ տոնի թեման մերն է, ունենք ասելիք հենց այդ օրվա համար, մնացած դեպքերում չենք աշխատում, եթե տոներ են»,-ասաց նա։

Անդրադառնալով համավարակով պայմանավորված սահմանափակումներին Աշխեն Սարգսյանը նկատեց՝ անցնող տարին նախորդ 20 տարիների համեմատ ամենապասիվն էր, կարանտին էր, դպրոցներից աշակերտներին չեն տարել, պետական սահմանների փակ լինելու պատճառով զգացվել է նաեւ զբոսաշրջիկների պակաս, որոնք բավականին շատ են եղել նախկինում։

«Ընդհանրապես մեր թանգարանը այցելուներ շատ շատ է ունենում, հատկապես այն պատճառով, որ մուտքն անվճար է։ Սովորաբար ձմեռվա ամիսներին այցելություննրը քիչ է լինում թանգարանի ցուրտ լինելու պատճառով։ Այն չի ջեռուցվում։ Այցելուների հիմնական հոսքը գարնանն է սկսվում ու տեւում մինչեւ ուշ աշուն»,-հայտնեց Սարգսյանը։

Այս տարի առաջին անգամ տոնական օրերին բաց է եղել Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը։ Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ քանի որ նախորդ տարիներին չեն աշխատել տոն օրերին, ուստի համեմատել չեն կարողանա։

«Թանգարանը բաց էր հունվարի 2-4-ը, բայց այցելություններն այնքան էլ շատ չէին։ Պիտի նկատեմ, որ հիմնականում ընտանիքներով էին գալիս մեզ մոտ։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516 521
EUR 624 636
RUR 7.02 7.22
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր