PanARMENIAN.Net - Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով Ucom ընկերության տրամադրած շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստանն» իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ երիտաասարդների։
«Մեր հավատարիմ գործընկերոջ՝ Ucom-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ամբողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։
«Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխությ...
Կարդալ ամբողջովին