Դեպի վեր

Ես ֆրանսիացի եմ, և շատ հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ․ Էրիկ Ասադուրյան

armtimes.com01/14/2021, 2:06

Ես ֆրանսիացի եմ, և շատ հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ․ Էրիկ Ասադուրյան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Ասադուրյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է հեռացել ազգային ընտանու կազմից 1999թ․-ին տեղի ունեցած 2000թ․-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ արտագնա խաղից հետո։

Ասադուրյանը ծնվել է ֆրանսիական Սեն-Մորիս քաղաքում, ամբողջ ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական թիմերում, երկար տարիներ խաղացել է Ֆրանսիայի ուժեղագույնների խմբում, 1986/87 մրցաշրջանում «Թուլուզի» կազմում երրորդ տեղն է զբաղեցրել առաջնությունում։ Ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիներին՝ 1990-1995թթ․-ին խաղացել է «Լիլում», որի կազմում անցկացրած 178 խաղում դարձել է 27 գոլի հեղինակմ յանուհետև խաղացել է «Լիոնում»։ 1996թ․-ին մեկ այլ ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստի՝ Միշել Տեր-Զաքարյանի հետ միասին ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերն ու համալրել ազգային ընտրանու կազմը, որտեղ երկու տարվա ընթացքում անցկացրած 12 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

«Գիտեի, որ այդ հարցը լինելու է։ Ֆրանսիայի հավաքականի հետ արտագնա խաղի հետ կապված հիշողություններն այդքան էլ հաճելի չեն։ 1998թ․-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի ավարտից հետո ես և Միշելը որոշեցինք ավարտել միջազգային կարիերան։ Արդեն 33 տարեկան էի և մտածեցի՝ բավական է, պետք է ճանապարհ տալ երիտասարդներին։ Սակայն հավաքականի գլխավոր մարզիչը (Սուրեն Բարսեղյանը - խմբ․) զանգահարեց ու ասեց, որ ինձ հետ հույսեր է կապում, սա դեռ վերջը չէ։ Ես վերադարձա։ Եկա ու զգացի, որ ինչ-որ բան փոխվել է, նախկինի պես չէ։ Ամեն դեպքում, հարգեցի խնդրանքն ու միացա հավաքականին, թեև ակումբային մակարդակով էլ կարևոր խաղ ունեի։ Երևանում խաղում էինք Ռուսաստանի հավաքականի հետ, ես փոխարինողների նստարանին եմ։ Խնդիր չկա, մարզչի որոշումն էր, ես հարգում էի այն։ Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում նախավարժանք եմ անում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեմ գալիս։ Խնդրում եմ, որ թարգմանեն իմ հարցը՝ ինչու՞ ինձ հրավիրեցիք հավաքական։ Կրկնեցի միտքս՝ ավելի լավ կլիներ երիտասարդական հավաքականից ինչ-որ մեկն իմ փոխարեն հրավիրվեր և ծանոթանար ազգային ընտրանու մթնոլորտին։ Գլխավոր մարզիչն ասաց․ չէ, սխալ ես հասկացել, սա միտումնավոր քայլ էր, որ պատրաստ լինես չորեքշաբթի օրը կայանալիք Ֆրանսիայի հավաքականի հետ արտագնա խաղին։ Հավատացի նրան, ասացի՝ լավ։ Գալիս է խաղի օրը, մարզիչն ասում է, որ ես պահեստային եմ։ Ընտանիքիս անդամները, ընկերներս մարզադաշտում են, իսկ նա ասում է, որ ես պահեստային եմ։ Ու արդեն հստակ ձևակերպեցի միտքս․ ասացի, որ երիտասարդական հավաքականից որևե մեկին հրավիրեն խաղին, նրանք նույն հյուրանոցում էին հանգրվանել, ինչ մենք։ Հեռացա ու խաղը դիտեցի հեռուստացույցով։ Հարազատներս փնտրում էին ինձ ամենուր, բայց ես մարզադաշտում չէի։ Պարզապես չհասկացա՝ ինչու մասնակցեցի մի դրվագի, որին մասնակցելու ցանկություն ընդհանրապես չունեի։ Հիմա ես աշխատում եմ երիտասարդների հետ ու փորձում եմ նրանց որքան հնարավոր է լավ պատրաստել պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհին»։

2014թ․-ին Ֆր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր