ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով 2019 թվականին հիմնադրվեց ANIF-ը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Չնայած գործունեության կարճ ու դժվարին ժամանակահատվածին՝ ANIF-ն արդեն իրականացրել է մի շարք ներդրումային ծրագրեր տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։ Կառույցի գործունեության նպատակի և կարևորության, իրականացված ծրագրերի ու առաջիկա նախագծերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ։
-Պարոն Փափազյան, պատմեք՝ ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ ANIF-ին միանալու գաղափարը։ Ո՞րն է ANIF -ի առաքելությունը։
-2018 թվականից Հայաստանի ներդրումային միջավայրի ակտիվացման, վերակառուցման, ինչ-որ առումներով նաև զրոյից կառուցման կարևոր խնդիր ունեինք լուծելու։
Մինչ ANIF-ի հիմնումը, չկար այնպիսի միջանկյալ կառույց, որը կգործեր ելնելով պետության շահերից, միևնույն ժամանակ կլիներ բիզնեսի կողքին, և, լինելով նաև բաժնետեր՝ կկարողանար էականորեն բարձրացնել բիզնեսի նշաձողը։ Այսպիսով, այդ նպատակով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն։
Ըստ էության՝ ANIF-ի առաքելությունն ու գործունեության տեսլականը բավականին պարզ են. օտարերկրյա ներդրումների ներգրավում և Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարում։
-Խոսենք հակաճգնաժամային ֆոնդի մասին։
-Ֆոնդը ստեղծվեց մոտ մեկ տարի առաջ, իսկ ներդրումներ իրականացնելը հնարավոր դարձավ սկսած անցած տարվա նոյեմբեր ամսից։
Մենք համաֆինանսավորման եղանակով իրականացնում ենք ներդրումներ ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող ծրագրերի իրականացման համար, աջակցում ենք առևտրային բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից հավելյալ ֆինանսավորում ներգրավելու հարցում: Իսկ վերջնական նպատակն է օգնել բիզնեսին հասնել գործունեության նոր մակարդակի։
Ներդրումների իրականացման վերջնական որոշումը կայացվում է ներդրումային հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են միջազգային ներդրումային գործունեության երկարամյա փորձ ունեցող լավագույն մասնագետներ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆոնդի և վարկատու ֆինանսական կառույցների տարբերությունը։
-Թյուրըմբռնումը հիմնականում կապված է բիզնես միջավայրում նոր մշակույթի ներմուծման հետ, քանի որ ներդրումային ֆոնդերի հետ աշխատանքը մեր երկրում դեռ այնքան էլ տարածված չէ։ Մեզ հետ համագործակցությունը ենթադրում է ներդրում համատեղ ստեղծվող ընկերության կապիտալում, որի արդյունքում տվյալ ձեռնարկությունն աճում ու ընդլայնվում է, մեծացնելով նաև շահութաբերությունը։ Այլ կերպ ասած՝ ANIF-ը դառնում է բիզնես ընտանիքի նոր անդամ և դրանով նպաստում բիզնեսի ընդլայնմանը, կայացմանն ու շարունակական աճին։
Ի դեպ՝ նշեմ, որ սկսել ենք փոքր թիմով, կարճ ժամանակահատվածում նախագծերի աճին զուգահեռ թիմն ընդլայնվել է, համալրվել պրոֆեսիոնալներով, միջազգային փորձագետներով ու մասնագետներով։
-Ո՞ր ոլորտներում է ԱՆԻՖ֊ը ներգրավվածություն ունեցել։ Կնշե՞ք մի քանի հաջողված նախագծեր։
-Չկա այնպիսի ոլորտ, գործունեության տեսակ կամ ողջամիտ ու օրենսդրությանը համապատասխանող մի նախագիծ, որը մեզ համար հետաքրքրություն չներկայացնի։ Այնուամենայնիվ, մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ռազմավարական կարևորության ոլորտները։
Դիտարկում ենք էներգետիկ, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի և ենթակառուցվածքների, ֆինանսական ծառայությունների, առողջապահության, ՏՏ-ի, արդյունաբերության, տուրիզմի ոլորտներում ներդրումային ծրագրերը։ Մենք ունենք փորձառու տնօրենների խորհուրդ և յուրաքանչյուր համագործակցություն դիտարկելիս ուսումնասիրում ենք տվյալ գործարքը, ցանկացած ծրագիր անցնում է խորը վերլուծության, կարիքների և ռիսկերի գնահատման երկարատև գործընթաց, որից հետո միայն ներկայացվում է ներդրումային հանձնաժողովի քննարկմանը։ Յուրաքանչյուր համագործակցություն սկսելիս մենք հաշվի ենք առնում մի քանի կարևոր գործոն՝ գործընկերոջ փորձը և հեղինակությունը, ոլորտում նշաձողի բարձրացման ներուժը, առևտրային բանկերի և գործընկերոջ հետ աշխատանքի ոճի զարգացման ներուժը, ֆինանսական ակնկալիքները և մասշտաբավորման ներուժը, գործարքի և ծրագրի հետագա «վաճառքի» գործակիցը։
Այս երկու տարվա ընթացքում բավականին լավ արդյունքներ ենք արձանագրել։ Արդեն ունենք էներգետիկ ոլորտում ա...
Կարդալ ամբողջովին