Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տրվեց «Թվային Ջուղա ցանց»-ի՝ (Digital Julfa Network) որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկը: «Արմենպրես»-ը Թվային Ջուղա ցանի մասին զրուցել է գագաթնաժողովի գլխավոր բանախոս, ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանի հետ:
« Ջուղա բառը գալիս է մեր պատմությունից, երբ Շահ Աբասի «ձեռքով» Իրան փոխադրվեցին հայեր և վաճառական կենտրոն դարձրին Սպահանի շրջանը: Վաճառական կենտրոնը մի կողմից հասավ մինչև Ֆիլիպիններ, մյուս կողմից՝ մինչև Եվրոպա»: «Թվային Ջուղան» այսօրվա իրականությունում սիմվոլ է, որ մեր տնտեսությունը ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային տնտեսություն լինի»,-ասաց Չենյանը:
Այսպիսով` նա ընդգծեց՝ ինչպես ժամանակին Նոր Ջուղայի վաճառական ցանցը միայն Նոր Ջուղայի ժողովրդի համար վաճառակ...
Կարդալ ամբողջովին