Դեպի վեր

«Ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը…». Նա ապրեց որպես սերմնացան եւ իր հունձքը թողեց հայ գրոց ոստանում

armenpress.am07/31/2021, 7:54

«Ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը…». Նա ապրեց որպես սերմնացան եւ իր հունձքը թողեց հայ գրոց ոստանում

«Ինչպես մեծ Կարսեցին մի օր գրազարդեց եւ գրեց իր կորած ծննդավայրը, եւ ինչպես նրանից հետո մեծ Գորիսեցին բեմ հանեց իր գտնված Կեորեսը, իմ մեծ նախնիների (որոնք միաժամանակ անարժանիս ժամանակակիցները եղան) օրինակով, ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը:

Կուզեի, որ եթե այս գործում կա գեթ դույզն կրակ, հասներ այն ընթերցողի սրտին, իսկ իմ չնաշխարհիկ ծննդավայրի այրված այգեստանների ծուխը՝ Աստծո եւ Նրա բազում ստեղծածների անզգա միրուքին…»:

Գուրգեն ՄԱՀԱՐԻ

Տասներկու-տասներեք տարեկան էր, երբ նրա մանկական վճիտ հայացքում դրոշմվեցին ծննդավայրի՝ Վանի ու այրվող այգեստանների դժոխային պատկերները, երբ հազարավորների հետ իրենք էլ բռնեցին գաղթի փշալից ճամփան, որը դեպի Արեւելյան Հայաստան էր բերելու: Ճանապարհին կորցնելու էր հարազատներին, հանգրվանելու էր երեւանյան որբանոցներում:

Հետո գալու էր ժամանակը՝ այդ ամենի մասին գեղարվեստի լեզվով խոսելու, իսկ «Այրվող այգեստաններ» դասական վեպն արժանանալու էր քստմնանքի՝ արհամարհանքի ու ատելության որոմներ շաղ տալով իր շուրջբոլոր…

Ինչեւէ: Վաղը նրա ծննդյան օրն է, ուստի գանք այսօր գրեթե մոռացված գրողի ակունքներից. նրա տոհմական ազգանունը Մուրադխանյան է: Գորգավաճառ նախնիների արմատները Պարսկաստանում են, որոնց հետնորդները, Վան գալով, կնքվել են Աճեմյան ազգանունով, որը կազմված է «աճեմ» կամ «աջամ»՝ արաբերենում «օտարածին» նշանակող բառից: Ութ տարեկանում կորցրել է հորը. քեռին, իբր, պատահաբար արձակված գնդակով սպանել է նրան: Մարդասպան նույն քեռին գաղթի ճանապարհին լքում է հարազատ մորը, քրոջն ու նրա ընտանիքը: Մահանում է տատը: Գուրգենը որբանում է կատարելապես: Եվ՝ որբանոցներ Երեւանում ու Դիլիջանում: Այնուհետեւ՝ ուսումնառություն մայր բուհում: Մի քանի տարի անց բախտը ժպտում է ապագա դասականին՝ գտնում է մորը, ողջ մնացած մյուս հարազատներին: 1918-ից սկսում են տպագրվել նրա բանաստեղծությունները: 1935-ին կազմում է ընտանիք, մեկ տարի անց ծնվում է որդին՝ Գրիգորը: Կարճ՝ ընդամենը մեկ տարի է տեւում նորապսակ ամուսինների համատեղ կյանքը. 1936 թ. օգոստոսի 9-ին անհիմն մեղադրանքներով կալանավորվում եւ դատապարտվում է 11 տարվա բանտարկության՝ աքսորվելով սիբիրյան մահաշունչ կալանավայրեր: Բայց սա գրողի առաջին աքսորն էր, որտեղից վերադառնում է 1947-ին: Մայրն արդեն երկնքում էր, կինը հրաժարվել էր իրենից: Բայց դժբախտության շղթան այդքանով չէր վերջանալու. առաջին աքսորից 444 օր անց Մահարին կրկին աքսորվում է նույն դժոխավայր՝ որպես անբարեհույս տարր: Այս անգամ, սակայն, նա արդեն ազատ աքսորյալ էր, թույլատրվում էր գրել, կարդալ: Ճակատագրի հեգնանքով աշխատում է որպես… խոզապահ: Այստեղ է գրվում «Երիտասարդության սեմին» վիպակը: Այստեղ էլ ամուսնանում է ծանր հիվանդություններից իր կյանքը փրկած լիտվուհու՝ Անտոնինա Պովիլայտիտեի հետ: Ծնվում է կրտսեր Գուրգենը, որը մահանում է պատանի հասակում: Ունենում են նաեւ դուստր՝ Ռութա-Նազիկին, որին նույնպես բախտ չէր վիճակվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478485
EUR557572
RUR6.546.8
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր