Դեպի վեր

Ծանրամարտի ՀՀ տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է

armtimes.com09/18/2023, 5:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Ծանրամարտի ՀՀ տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկամարտի երկու մեդալ նվաճեց ԱԱ-ում։ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձավ աշխարհի 88-րդ առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով։

Գոռ Սահակյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ Լալայանը պոկում և հրում վարժություններում է արժանացել փոքր բրոնզե մեդալներին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել է այս վարժության փոքր ոսկե մեդալին:

81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 393 կգ (183+210 կգ) արդյունքով գրավել է 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել է 183 կգ ծանրաձողը, նվաճել է փոքր արծաթե մեդալ և սահման...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր