Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում մասնակի մոբիլիզացիայի մասին: Նշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է արդեն կես տարուց ավելի: Եթե պատերազմի սկզբնական շրջանում խոսվում էր Ռուսաստանի հաղթանակի մասին, ապա այսօր արդեն խոսակցություններ կան պարտվելու վերաբերյալ: Որպես դրա հավաստիացում՝ օրինակ է բերվում հայտարարված մոբիլիզացիան:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանում կատարվող իրադարձությունները ինչպիսի՞ ազդեցություն կունենան հայ-ադրբեջանական հակամարտության վրա, նշում է՝ վատագույն սցենարով Ռուսաստանը, եթե պարտվի Ուկրաինայում, հնարավոր է՝ հեռանա մեր տարածաշրջանից, սակայն մինչ գնալը կարող է «պայթեցնել» այն՝ «քսի տալով Ադրբեջանին մեզ վրա»:
Հարցադրմանը՝ չի՞ դիտարկում այլ սցենար, երբ ՌԴ-ն կհեռանա մեր տարածաշրջանից, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր, քաղաքագետը վստահեցնում է՝ Ռուսաստանը, որքան քիչ ազդեցություն ունենա մեր տարածաշրջանում, այդքան շուտ խաղաղության պայմանագիրը կքննվի:
«Եվ դա միայն 44-օրյա պատերազմից հետոյին չի վերաբերում, այլ նաև՝ 1994 թվականից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածին: Ռուսաստանը այդ պրոցեսին միշտ խանգարել է, որովհետև նա ունի իր սեփական շահերը. չտալ վերջնական կարգավորում ղարաբաղյան կոնֆլիկտին: Նա ուզում է միջանկյալ կարգավորում, ճանապարհների բացում, սահմանների սահմանագծում ու զատում, բայց ամբողջը՝ միայն իր վերահսկողությամբ: ՌԴ-ին պետք է, որ հայերի ու ադրբեջանցիների միջև միշտ լինեն խնդիրներ, որովհետև նա այդ խնդիրների վրա է այստեղ կառավարում: Ռուսաստանը չի ուզում Արցախի հարցը փակել, քանի որ շարունակում է Արցախը մաս-մաս, գյուղ առ գյուղ վաճառել»,- կարծում է նա:
Ըստ Ստեփանյանի՝ ՌԴ-ն այսօր զբաղված է Ուկրաինայով, նրա համար առաջին խնդիրը դա է: Սակայն Հայաստանին տարածաշրջանում այժմ թողել է միայնակ ոչ թե դրա պատճառով, այլ որովհետև ի սկզբանե այդպես է եղել պայմանավորվածությունը:
«Ռուսաստանի առաջնային պայմանավորվածությունները Թուրքիայի հետ են, Ալիևը դրանց կցորդն է: Ըստ այդ պայմանավորվածությունների՝ ՌԴ-ն նախ կիսել է Արցախը Թուրքերի հետ, հիմա էլ Հայաստանի հաշվին փորձում է առևտուր անել՝ տարածքներ է զիջում, թույլ է տալիս հարձակվեն մեզ վրա և որևէ կերպ դրան չի խոչընդոտում: Այժմ էլ հարցը հասել է նրան, որ ՀԱՊԿ-ը, բացի հայտարարություններից, ոչինչ չի անում և չի անում ոչ թե նրա համար, որ չի կարող, այլ չի ուզում: ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է: Ուկրաինայի ու 44-օրյա պատերազմի միակ կապն այն է, որ 44-օրյա պատերազմը պայմանավորված է եղել Ուկրաինայում ապագա պատերազմով»:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը, եթե Ուկրաինայում կարողանա պահպանել ստատուս քվոն, ապա կշարունակի մեր տարածաշրջանում իր ազդեցությունը և միգուցե ավելի շատ: Սակայն պարտվելու դեպքում, ինչպես Արևմուտքում են պատկերացնում, կորցնում է Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը, այսինքն՝ դուրս է գալիս ուկրաինական տարածքից, ապա հավանական է, որ այս տարածքից նույնպես դուրս գա:
Խոսելով ՌԴ-ի՝ Ուկրաինայի հետ պատերազմում դիրքերը զիջելու մասին՝ զրուցակիցը ընդգծում է՝ հիմնական պատճառը Ռուսաստանում առկա կոռուպցիան է, որը քանդում է ամեն ինչ:
«Ա...
Կարդալ ամբողջովին