Դեպի վերեւ

Ինչպես են մոնոպոլիաները աղքատացնում ՀՀ բնակչությանը

armtimes.com01/16/2016, 6:45
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչպես են մոնոպոլիաները աղքատացնում ՀՀ բնակչությանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց անցած տարին սպառողական գների ցուցանիշի իմաստով: Ամփոփեց ու արձանագրեց, որ անցած 2015 թվականին 2014 թվականի համեմատ կյանքը Հայաստանում թանկացել է 3,7 տոկոսով: Շա՞տ է թանկացել, թե՞ քիչ: Պիտի ավելի շա՞տ թանկանար, թե՞ ավելի քիչ: Կամ պետք է ընդհանրապես չթանկանա՞ր, իսկ գուցե նաեւ էժանանա՞ր: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ունենալով մի քանի հստակ տվյալներ, կարելի է բավականին մեծ ճշգրտությամբ հաշվարկել, թե արդյոք սպառողական գների փոփոխությունը համահո՞ւնչ է իրավիճակին: Փորձենք շատ մոտավոր կատարել նման հաշվարկ: Հայաստանում սպառողական գների փոփոխության վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Դրանցից ամենակարեւորը թերեւս մեր ազգային արժույթի` դրամի փոխարժեքի փոփոխությունն է եւ համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների փոփոխությունը: Համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների նվազումը պետք է հանգեցնի Հայաստանում ապրանքների էժանացմանը, իսկ դրամի արժեզրկումը պետք է բերի ապրանքների թանկացմանը: Հենց այս երկու երեւույթների հետ էլ մենք գործ ենք ունեցել նշված երկու տարիների ընթացքում: Հաշվարկները պարզեցնելու համար դիտարկենք անցած տարվա դեկտեմբերը 2014 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրված փոփոխությունները: Այս դեպքում մենք կխուսափենք դրամի փոխարժեքի փոփոխության էֆեկտից, քանի որ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկումից հետո 2015 թվականի ընթացքում մեր արժույթը բավականին կայուն էր: Եվ ուրեմն, ինչպե՞ս են փոփոխվել գները 2015 թվականի դեկտեմբերին 2014 թվականի դեկտեմբերի համեմատ: Ըստ ԱՎԾ-ի՝ սպառողական ապրանքների գները աճել են 1.7 տոկոսով: Ընդ որում, պարենային ապրանքների գները աճել են 3 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել աշխարհում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության վերջերս հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում պարենամթերքը էժանացել է: Ընդ որում, էժանացել է զգալիորեն, կարելի է ասել՝ կտրուկ: Օրինակ, կաթնամթերքն ու միսը էժանացել են 28-30 տոկոսով, բուսական յուղը` 19 տոկոսով, հացահատիկը` 15 տոկոսով, շաքարը՝ 21 տոկոսով եւ այլն: Ընդհանուր առմամբ հիմնական սննդամթերքների գների միջինացված նվազումը կազմել է 19 տոկոս: Նշված ապրանքներից թերեւս միայն կաթնամթերքն է, որ քիչ քանակությամբ է ներկրվում Հայաստան: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ նշված ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478.5 481.5
EUR 528 534
RUR 7.48 7.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ