Դեպի վեր

Միրզոյանը՝ Եվրախորհրդարանում․ Լաչինի շրջափակումը վերացնելու 2 տարբերակ կա՝ գործելու ժամանակն է

panarmenian.net01/25/2023, 7:24
  • Email
  • Facebook
  • Twitter

Միրզոյանը՝ Եվրախորհրդարանում․ Լաչինի շրջափակումը վերացնելու 2 տարբերակ կա՝ գործելու ժամանակն է

25 հունվարի 2023 - 11:22 AMT

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեում ելույթում ասել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու 2 տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական:

Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։

«Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»,-ասել է նա:

Ողջունելով Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ մարդասիրական խնդիրների լուծման՝ Միրզոյանն ասել է, որ նրանց ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և հույս է հայտնել, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում:

Նախարարը նաև հուսով է, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն:

Միրզոյանը ողջունել է ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց՝ հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ։

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։

Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։

Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 400 407
EUR 429 445
RUR 4.41 4.67
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր