-Պարոն Սիմոնյան, տեղյակ ենք, որ հաճախակի եք լինում Սերբիայում: Ո՞րն էր հերթական այցի առիթը:
-Այս անգամ շատ ավելի հետաքրքիր էր. սերբական Սմեդերեւո քաղաքում ավանդաբար անցկացվում է «Սմեդերեւյան բանաստեղծական աշուն» միջազգային փառատոնը, որին հրավիրված էի նաեւ ես: Ասեմ, որ փառատոնի շրջանակներում ամեն տարի հրատարակվում է հինգ հեղինակի գիրք, որոնցից չորսն այս անգամ սերբ գրողների էին, հինգերորդը՝ «Աղոթք» վերնագրով, իմ բանաստեղծական երկլեզու ժողովածուն էր, որը բարձր գնահատականի էին արժանացրել գրականագետներն ու փառատոնի կազմակերպիչները: Փառատոնից հետո նաեւ մասնակցեցի Բելգրադում անցկացվող գրքի ամենամյա միջազգային տոնավաճառին, հանդիպումներ ունեցա հրատարակիչների, գրողների ու թարգմանիչների հետ, ունեցանք պայմանավորվածություններ: Ապա սերբական ազգային հեռուստատեսությամբ եղան երկու ծավալուն հարցազրույցներ: Գիտեք, քեզ լավ ես զգում, երբ գնահատվում ես նաեւ դրսում՝ եվրոպական միջավայրում, օտարների կողմից:
-Արդյոք սերբ ժողովուրդը, որը նույնպես անցել է դժվարությունների, արհավիրքների միջով, տեղյա՞կ է հայաստանյան իրադարձություններին, մեր երկրի հետ տեղի ունեցած դեպքերին:
-Իհարկե, տեղյակ է: Եվ այս տեսանկյունից նույնպես անչափ կարեւոր է գրողի, մտավորականի դերակատարումը՝ իր ստեղծագործություններով, հանդիպումների, շփումների ժամանակ տեղեկացնել քո հայրենիքում ու նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին: Ինքս սերբական մամուլում հրապարակումներով հանդես գալուց, տվածս հարցազրույցներում երբեւէ չեմ շրջանցում մեր երկրին ու ժողովրդին վերաբերող կարեւոր թեմաները: Վստահաբար ասեմ, որ սերբ ժողովրդի առավելագույն մասը ծանոթ է մեր անցյալի ողբերգությանը եւ ներկա ցավերին, խնդիրներին: Նրանք պատմական նույն ճակատագիրն են ունեցել, ինչ մենք՝ հայերս. նրանցից խլել են Կոսովոն, մեզնից փորձում են խլել Արցախը, ինչը երբեք չի լինելու: Ես ուրախ եմ, որ բախտորոշ այս ժամանակներում Սերբիան մեր կողքին է, իսկ մենք՝ իրենց:
-Տեղյակ ենք թարգմանական Ձեր ծավալուն աշխատանքներին՝ սերբերենից հայերեն եւ հակառակը: Հետաքրքիր է, առաջիկայում սպասվո՞ւմ է նման գրքի հրատարակում սերբ ընթերցողի համար:
-Նախ ասեմ, որ արդեն շուրջ քառասուն տարի է, ինչ սերբական գրականության լավագույն գործերից թարգմանում եւ ներկայացնում եմ հայ ընթերցողին, իսկ հայ քնարերգությունի...
Կարդալ ամբողջովին