Բելառուսական նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) օգոստոսին նավթի գնումները ռուսաստանյան ընկերություններից կնվազեցնեն մինչեւ 1,21 մլն տոննա՝ հուլիսի 1,58 մլն տոննայից: «Բելառուսական ՆՎԳ-ի օգոստոսյան սպառումները որոշվել են 1,37 մլն տոննա նավթի ծավալով: Ռուսաստանյան ընկերությունները հաստատել են 1,21 մլն տոննա մատակարարման հայտերը, որից 77 հազար տոննան կմատակարարվի երկաթուղային փոխադրամիջոցով, մնացածը՝ նավթատարով»,- լրագրողներին հայտնել է «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն:
Նա հաստատել է, որ օգոստոսին մատակարարումները պլանավորվել են երկու լցանավ ադրբեջանական եւ ամերիկյան նավթ՝ 160 հազար տոննա ծավալով: Նավթավերամշակման ծավալների նվազումը կապված է «Նավտան» ԲԲԸ-ի (Նովոպոլոցկ, Վիտեբսկի մարզ) պլանային վերանորոգման հե...
Կարդալ ամբողջովին