Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիանո՞ց, թե՞ հէկ դենդրոպարկի փոխարեն․ իշխանությունը վերացնո՞ւմ է կանաչ տարածքները

yerkir.am09/14/2021, 3:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձիանո՞ց, թե՞ հէկ դենդրոպարկի փոխարեն․ իշխանությունը վերացնո՞ւմ է կանաչ տարածքները

Մեխակ Սայադյանին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրահանգով եւ Արգելոցապարկային համալիրի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով ազատել են Իջեւանի դենդրոպարկի տնօրենի պաշտոնից։ Ռոմանոս Պետրոսյանը Սայադյանին անվստահություն է հայտնել եւ ազատել։ Մեխակ Սայադյանն ահազանգել է, որ Իջեւանի գինու գործարանը փոխում է Աղստեւ գետի հունը, ինչը բնապահպանական աղետի սպառնալիք է՝ գարնան վարարումները կքշեն դենդրոպարկի մի մասը, բացի դրանից՝ փոխված հունը նաեւ երաշտ կառաջացնի։ Սա իշխանություններին դուր չի եկել, Սայադյանին անվստահություն են հայտնել եւ ազատել աշխատանքից։

«Գետը կիսվել է։ Ես նախազգուշացրել, զգուշացրել եմ, խնդրել եմ՝ մի՛ արեք, դենդրոպարկին վնաս եք տալու։ Ինձ թերահավատորեն, երեւի նույնիսկ հեգնանքով նայեցին, թե էս գիտնականը, էս գիտաշխատողները զահլա են տանում։ Մարդիկ իրենց գործն արեցին, հիմա դեռ կիսատ է, շարունակում են։ Ես գրեցի իրենց, որ ունենալու ենք աղետ։ Եկեք այնպես անենք, որ երկու կողմն էլ խնդիր չունենա, խաթարվելու է մեր ջուրը»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը։

Նա ենթադրություններ ունի՝ այն, ինչ կառուցում են այդ հատվածում, փոքր հէկ-ի է նման։ Սայադյանն ասում է՝ գետի հունը փակել են, ինչը գարնանն առաջացնելու է վարարումներ, բայց այս հանգամանքներին ուշադրություն դարձնող չկա։ Դենդրոպարկը 1961 թվականին հիմնադրել է Մեխակ Սայադյանի հայրը չոր, քարքարոտ տարածքում, նրանից հետո գործը շարունակել է որդին ընտանիքի հետ․ այստեղ 4 դոկտորական եւ 8 թեկնածուական աշխատանք է պաշտպանվել։ Դենդրոպարկն ունի աշխարհում արջատխլենիների միակ ծառուղին, հազվադեպ հանդիպող բուսա եւ ծառատեսակներ։ Սայադյանի համար էլ է հարցական՝ ինչո՞ւ իր առջեւ «անվստահության» խնդիր դրեցին այն դեպքում, երբ նույնիսկ սեփական միջոցներն է ներդրել այգին կանաչ պահելու համար։

«Ես ասում եմ պարոն նախարար, պարոնայք, եկեք էս հարցը կարգավորենք, բայց իրենք հարմար գտան՝ ինձ հետ գնալ առճակատման, ինչ ասես ասել։ Վերջում էլ էսպիսի աբսուրդային հրաման։ Ո՛չ նկատողություն եմ ունեցել, ո՛չ դիտողություն։ Եթե մնաց էսպես, այգին վերանալու է։ Որոշ ծառեր չորացել էին, պետք նորերը տնկեինք, կան կիսաչոր ծառեր։ Արդեն կես հեկտարից ավելի ջուրը լվացել տարել է։ Երբ Արծվիկ Մինասյանն էր բնապահպանության նախարարը, ինձ զանգեցին, հարցրին, որ էսպիսի բան են ուզում՝ փոխել գետի հունը, ես ասացի հետեւանքները, իրենք լսեցին, մերժեցին։ Արդեն 18 թվին են էդ բոլորը կազմակերպել, դա գիտեի, հետո էլ ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր