Դեպի վեր

Հայաստանի մի խումբ փորձագետներ առաջարկությունների փաստաթուղթ են ներկայացրել Նենսի Փելոսիին Երևան կատարած այցի ընթացքում

shamshyan.com09/23/2022, 5:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանի մի խումբ փորձագետներ առաջարկությունների փաստաթուղթ են ներկայացրել Նենսի Փելոսիին Երևան կատարած այցի ընթացքում

Հայաստանի մի խումբ փորձագետների անունից անվտանգության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը ներկայացրել է առաջարկությունների ստորեւ ներկայացվող փաստաթուղթը ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Երևան կատարած այցի ընթացքում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորեւ.



Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում՝ նշանառության տակ առնելով Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանները, օգտագործելով զինատեսակների լայն զինանոց, այդ թվում՝ ծանր հրետանի ու մարտական ԱԹՍ-ներ։ Որպես հետևանք, Ադրբեջանը ներխուժել ու օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 10 ք/կմ տարածք։ Այս ագրեսիան հաջորդել է 2021 թ․-ի մայիսին ու նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, որոնց հետևանքով օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ևս 45 ք/կմ ինքնիշխան տարածք։ Ավելին՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը նախապատրաստում է ևս մեկ ռազմական հարձակում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական հավակնությունները։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ ոգեշնչված անցյալում ուժի կիրառման միջոցով ձեռք բերած արդյունքներից և չբախվելով որևէ հետևանքների (ուղղված ավտորիտար ռեժիմին կամ ամբողջ երկրին)՝ Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել բռնությունն ու ագրեսիան՝ որպես միջազգային հարաբերություններում հարաբերվելու մեթոդ՝ նպատակ ունենալով ուժով գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապահով կյանքի և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքներից զրկելուն ուղղված իր քաղաքականությունը։



2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները կտրուկ փոխել են Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը։ Բռնապետական վարչակարգերը ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, և Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, կարիք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակային աջակցության։ Այսպիսով՝ մենք խնդրում ենք Ձեզ դիտարկել հետևյալ գործողությունների իրականացման հնարավորությունը.





ԱՄՆ Կոնգրեսում որպես օրենք նախաձեռնել Հայաստանի երկկողմ աջակցության ակտ։ Սույն ակտը կարող է վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանը, ինչպես ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 405 415
EUR 390 412
RUR 6.46 7.09
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր