Դեպի վեր

Իշխող ուժը տապալվելու է օբյեկտիվ հանգամանքների հիման վրա. ինչի՞ շուրջ են համագործակցելու բևեռն ու Արմեն Դարբինյանը

1in.am09/15/2020, 6:00

Իշխող ուժը տապալվելու է օբյեկտիվ հանգամանքների հիման վրա. ինչի՞ շուրջ են համագործակցելու բևեռն ու Արմեն Դարբինյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

 – Պարոն Ավետիսյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է բևեռի և նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի համագործակցության հնարավորությունը։ Ո՞ր ոլորտում եք պատրաստվում գործակցել։

Պարոն Դարբինյանը իր հրապարակային հոդվածով, հետագայում նաև հարցազրույցով առաջարկություն է արել հակաճգնաժամային տրամաբանության մեջ սահմանադրական խորհուրդ ձևավորել՝ նկատի ունենալով 2018 թվականի փոփոխությունները ողջունած ուժերին և գործիչներին։ Օգոստոսի 24-ին տեղի ունեցած Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդակցության ժամանակ մենք դրական ենք արձագանքել այդ առաջարկությանը՝ պատրաստակամություն հայտնելով, եթե նման հարթակ լինի, համագործակցենք։

– Աշխարհաքաղաքական տարբեր պատկերացումները, հատկապես ձեր ընդգծված հակառուսաստանյան քաղաքականությունը դրան չի՞ խանգարի։

– Մենք որևէ պետության դեմ հատուկ վերաբերմունք չունենք։ Մեզ փորձում են պիտակել հակառուսական, մինչդեռ մենք Հայաստանի ինքնիշխանության համար ենք պայքարում, պայքարում ենք, որ Հայաստանը դառնա ինքնիշխան, ժողովրդավարական, ազգային ու կենսունակ պետություն։ Սա արտացոլված է նաև Ազգային ժողովրդավարական բևեռի հռչակագրում։ Բայց պետք է նկատի ունենանք, որ խոսքը վերաբերում է ճգնաժամը հաղթահարելուն, այդ ճգնաժամային վիճակից դուրս գալուն։ Հակաճգնաժամային կառավարման համար պետք է որոշակի նախադրյալներ ստեղծել, առաջին հերթին՝ նոր Սահմանադրության հիման վրա արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Մեր պատկերացմամբ՝ այդ ամենին պետք է նախորդի անցյալի իրավաքաղաքական գնահատականը, և զուգահեռաբար երկու գործընթաց պետք է տեղի ունենա՝ նոր Սահմանադրության մշակում և ընդունում, նոր Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք և անցումային արդարադատություն, միևնույն ժամանակ, հակաճգնաժամային կառավարման միջոցներ՝ ներառող հիմնական ոլորտները։ Պետք է այսպիսի քայլեր արվեն, սրանք նախաքայլեր են երկիրն այս խորացող ճգնաժամից դուրս բերելու և աղետը կանխելու նպատակով։ Այնպես որ, բոլոր առողջ ուժերն ու գործիչները, որոնք կընդունեն հակաճգնաժամային կառավարման տրամաբանությունը, նաև դրա համատեքստում նոր Սահմանադրություն մշակելու, ընդունելու անհրաժեշտությունը, բնականաբար, կարող են համագործակցել։ Մնացած հարցերը պետք է որոշվեն այդ համատեքստում և այդ ընթացքում։ Նկատի ունենանք, որ մենք դա պատկերացնում ենք կարճ ժամանակահատվածում։ Ըստ էության, խոսքը վերաբերում է պետության ռեսթարտի համար պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուն։ Մնացած հարցերը կարող են նաև հետո լուծվել, ճգնաժամը թելադրում է իր տրամաբանությունը։ Ստիպված բոլորը պետք է գան, հավաքվեն ու առաջնահերթ քայլերը կատարեն։

– Իշխող ուժերը, սակայն, մտադիր չեն գնալ արտահերթ ընտրությունների։ Ասում են՝ արդար ընտրությունների միջոցով բարձր լեգիտիմությամբ ենք ձևավորել այս խորհրդարանը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Անկեղծ ասած՝ ես արդեն հավանականություն չեմ տեսնում, որ նրանք կգնան արտահերթ ընտրությունների իրենց կամքով ու գիտակցությամբ՝ եթե հանգամանքները չստիպեն։ Մենք կարծում ենք, որ կառավարող ուժի անկում տեղի կունենա, այդ ուժը տապալվելու է օբյեկտիվ հանգամանքների հիման վրա՝ ճգնաժամի ազդեցությամբ։ Նրանք չենք կատարում հակաճգնաժամային որևէ քայլ, ընթացիկ տրամաբանությամբ են գործում և, բնականաբար, տապալվելու են, չեն հասնի մինչև հերթական ընտրություններ։ Եթե նման բան տեղի ունենա, որ քարշ գալով հասնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր