Դեպի վեր

Հայտարարում եմ պաշտոնապես՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում․ Գեղամ Մանուկյան

panorama.am07/6/2022, 3:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայտարարում եմ պաշտոնապես՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում․ Գեղամ Մանուկյան

Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Քիչ առաջ ուղիղ եթերում արված հայտարությունս ներկայացնում եմ գրավոր.
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» օրինագիծը, որում նախատեսվում է Գլխավոր շտաբի պետի կարգավիճակի փոփոխություն՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ ամրագրելուն: Քննարկման ժամանակ պատգամավոր Վիլեն Գաբիելյանի կողմից մի հատկանշական արտահայտություն է եղել: Երբ Ռուբեն Ռուբինյանը հարցրել է, թե ընդդիմությունն արդյոք մասնակցե՞լ է օրինագծի քննարկմանը, Վիլեն Գաբրիելյանն արձանագրել է, թե ընդդիմությունը չի մասնակցել, ու մտահոգված է, թե ընդդիմությունն ավելի շատ անհանգստացած է, որ եռամսյա զորահավաքին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել ընդդիմադիրներին և նրանց կողմնակիցներին:
Հայտարարում եմ պաշտոնապես՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում:

««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» օրինագիծը դեռ ամիսներ առաջ քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում, նաև փակ աշխատանքային քննարկում է եղել, որտեղ մասնակցել են ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը, ես: Բազմաթիվ դիտողություններ, առարկություններ ենք ներկայացրել, խոսել ենք նախագծի վտանգավորության մասին, անգամ գրավոր առաջարկներ ենք ներկայացրել, որովհետև համարել ենք, որ Գլխավոր շտաբի պետին որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ ընդգրկելը քաղաքական իշխանության վերահսկողության սահմանում է բանակի վրա: Այո, բանակը ենթարկվում է կառավարությանը, բայց, տվյալ դեպքում, առաջին տեղակալի կարգավիճակով Գլխավոր շտաբի պետը քաղաքականացված պաշտոն է դառնում, որովհետև նախարարը քաղաքական նշանակումով է պաշտոնավարում:
Բազմաթիվ այլ հիմնախնդիրների մասին էինք խոսել, որոնք Պաշտպանության նախարարությունը խոստացավ քննարկումների ժամանակ հաշվի առնել, մի մասն էլ մերժվեց:

Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի ասում. մենք մասնակցել ենք այս նախագծի քննարկմանը, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանությունը մեզ համար անկյունային հարց է:

Ինչն է հատկանշական. դեռ ամիսներ առաջ էր այս նախագիծը բերվել ԱԺ: Հիմա հապշտապ, արտահերթ նիստով այն անցկացնելն ուղղակի անհասկանալի է:
Երկրորդը. այսօր նաև քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրինագիծը: Վիլեն Գալստյանը կրկին ասում է, թե ընդդիմությունն այս նախագծի քննարկմանը չի մասնակցել: Իրականում այս նախագծով ոչ էական փոփոխություններ են նախատեսված: Փոխարենը, նախկինում ընդդիմությունն առաջարկներ է ներկայացրել զինծառայողների կարգավիճակի, սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերում: Նախ. բանակի սպայական ամբողջ կազմին վարձով բնակարանների փոխհատուցում տրամադրել առանց թղթաբանության մեջ խորանալու: Սա մերժվել է: Առաջարկներ ենք ներկայացրել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ, երբ առաջարկվում է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 413.5
EUR 407 424
RUR 6.42 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր