Դեպի վեր

Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը

armenpress.am05/4/2021, 2:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը

Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը մայիսի 2-ին ընդունել է Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին սեպտեմբերի 27-ին Արցախի վրա դրանց հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում գործած պատերազմական հանցագործությունների համար: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:

«Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն»,- տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հայերն այսօր»-ը։

Բանաձևն ընդունվել է կիրակնօրյա համագումարի ընդհանուր նիստում՝ ձայների բացարձակ կողմ քվեարկությամբ՝ այսպիսով դառնալով կուսակցության 2021 թվականի գործունեության 13 առաջնահերթություններից մեկը։

«Այս բանաձևի ընդունումով որպես իր առաջնահերթություններից մեկը՝ Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցությունը հստակ հաղորդագրություն ուղարկեց Անկարային, Բաքվին, Վաշինգտոնին, ինչպես նաև Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին, որ ժամանակն է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձն ապահովելու համար, և, ոչ միայն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, այլ նաև զրկել այդ երկու երկրներին որևէ ներդրումային ծրագրից։ Աջակցությունները, առևտուրը և ներդրումներ իրականացնելը նշանակում է հանցակից դառնալ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանն ու ցեղասպանության ժխտմանը, մասնակցել այն ռազմական հանցագործություններին, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրականացնել մինչև այսօր։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 519.5 523.5
EUR 625 639
RUR 7 7.21
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր