Դեպի վեր

Խոհեր երախտաշատ գիտնականի 90-ամյակի շուրջ

panorama.am12/27/2021, 5:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Խոհեր երախտաշատ գիտնականի 90-ամյակի շուրջ

Անդրանիկ Զեյթունյանի ընտանիքը Մատենադարանին հանձնեց նվիրյալ լեզվաբանի գիտական ժառանգության հերթական բաժնը՝ նրա քարտարանը։

Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտիուտը դեռևս 2019-ին հատուկ գնահատանքի էր արժանացրել Անդրանիկ Զեյթունյանի գիտական երախտալի գործունեությունը՝ նրա անունով արխիվային ֆոնդ ստեղծելով և հարազատ Մատենադարանին ի պահ տալով Զեյթունյանի անտիպ ձեռագրերն ու անավարտ աշխատությունները․ անվանի լեզվաբանի գիտական ժառանգության նկատմամբ պատշաճ հոգածության արժանացած այս մասունքներն այսուհետ էլ կծառայեն գալիք հետազոտողների գիտական փնտրտուքներին՝ նպաստելով կյանքի բեղուն տասնամյակները գիտությանը նվիրած երախտավորի օրհնաշատ գործի շարունակությանը․



Արխիվային ֆոնդի բացման առիթով կազմակերպված արարողության ժամանակ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսպես արժևորեց Անդրանիկ Զեյթունյանի գիտական ուղին․ «Առնվազն 2 բնագավառ կա, որտեղ նա շատ խորը հետք է թողել․ մեկը ձեռագրերի նկարագրությունը՝ ձեռագրացուցակների կազմումն է․ «Մայր ցուցակը», որն այսօր հատորներով ավելանում է, նա գլուխ բերեց Փ. Անթապյանի և Օ. Եգանյանի հետ։ Դա շատ մեծ, մանրակրկիտ, տաժանակիր աշխատանք էր, որով այդ բնագավառում մի խորը հուն բացվեց, և որով այժմ շարունակվում է աշխատանքն արդեն 25 հոգանոց մեծ խմբով։ Մյուսն, անշուշտ, Աստվածաշնչի տարբեր գրքերի ուսումնասիրությունն ու քննական բնագրերի պատրաստումն է, որի հրատարակությունը միշտ, սկսած Խրիմյան Հայրիկից, եղել է մեր բոլոր կաթողիկոսների երազանքը։ Այն մինչև այսօր էլ դեռ չի իրականացվել, բայց մենք հույս ունենք մի օր իրականացնել։ Խոսքը հայերեն Աստվածաշնչի քննական հրատարակության մասին է․ իր արած գործը հիմք պիտի հանդիսանա հետագա պատրաստողների համար որպես ուղեցույց։ Նաև այդ բնագավառում է ինքը խորը հետք թողել և ճանապարհ բացել»։

Ներկաները ջերմ սիրով մտաբերեցին Անդրանիկ Զեյթունյանին՝ «աներևակայելի աշխատասիրություն ունեցող մարդուն, հայագիտության, մշակույթի ու հայրենիքի մեծ նվիրյալին»։


Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի խոսքից․ «Մատենադարանի ավագ սերունդն իմ հիշողության մեջ մնացել է որպես մի ուրիշ աշխարհ․ Մատենադարանում անգամ պարզ խոսակցությունը տարբերվում էր դրսի խոսակցությունից, որովհետև կար խոսքի մշակույթ, որը կարելի էր տեսնել միայն մատենադարանցիների մոտ, և «խոսքի մշակույթ» հասկացությունն իսկապես շատ պարտավորեցնող է մեզ համար, որովհետև այդ սերունդն է հիմնադրել այդ ավանդույթը։ Սովետական շրջանում Սուրբ Գրքի, Եկեղեցու, եկեղեցական մշակույթի մասին ուրիշ տեղ չէր կարելի խոսել, և Մատենադարանը կարծես օազիս էր հայ մշակութային գործիչների և սփյուռքի համար հատկապես․ մարդիկ գալիս էին Մատենադարան՝ վայելելու իսկական բնիկ, կարելի է ասել՝ տոմիկ միջավայր։ Միջավայրը կայացնում են մարդիկ, և այդ մարդկանց մեջ ամենանշանակալիցներից է Անդրանիկ Զեյթունյանը։ Իրենք փոքր խումբ էին, բայց նրանցից ամեն մեկը մի անհատականություն էր, մի ոլորտի մասնագետ, և ամեն մեկը մի հսկայական գործ էր անում։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչի այս գործին, սա տիտանական աշխատանքի արդյունք է, որովհետև այդ հսկա բնագիրը տարբեր ձեռագրերով համեմատել, ընդ որում հիմա, համակարգի այս ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 485
EUR 539 553
RUR 6.18 6.43
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր