Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բ-2 թաղամասի թիվ 95 շենքի բակում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Խաչատուր Տոնյանի՝ ժողովրդի կողմից սիրված Խչոյի հիշատակին նվիրված խաչքար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ովքեր ասում էին. «Մենք Խչոյին ու նրա պես հերոսացած տղերքին բացակա չենք դնի»:
Խաչքարը օծվեց հոգևորականի կողմից, որից հետո ելույթով հանդես եկան նրա զինակից ընկերները:
Խաչքարը տեղադրվել է հերոսի հարազատների և ընկերների կողմից:
Խաչքարի բացումից հետո ներկաները ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու Խչոյի շիրիմին:
Խաչատուր Տոնյանը ծնվել է 1994թ.՝ Երևանում։
Սովորել է Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել է Բերկուտ թիկնապահական քոլեջ։
Ավարտելով քոլեջը 2012-2014թթ. ծառայության է անցել Արցախում՝ հատուկ հետախուզական գումարտակում, որպես հետախույզ։
Հայրենիքը պաշտպանելու պատրաս...

Կարդալ ամբողջովին