Դեպի վերեւ

Քաղաքացիները դժգոհում են գազի բարձր վճարներից

armtimes.com02/26/2017, 7:35
  • Email
  • Facebook
  • Twitter

Քաղաքացիները դժգոհում են գազի բարձր վճարներից

Այս ամիս կոմունալ վճարներն անակնկալի են բերել մի շարք քաղաքացիների։ Թեեւ 2017թ. հունվարի մեկից գազի գինն իջել է 8 դրամով, սակայն սոցիալական ցանցերում բուռն քննարկվում են հատկապես գազի վարձավճարների աննախադեպ մեծ լինելը։

Արաբկիր համայնքի բնակչուհի Սիրանուշ Դանիելյանը դեկտեմբերի սկզբից մինչեւ փետրվարի կեսը գտնվել է ԱՄՆ-ում, սակայն ասում է, որ երկու ամիսներին մեծ տարբերություն է կազմել գազի վարձավճարը։

«Իմ բնակարանի կաթսան ամենաթույլ ռեժիմի վրա է եղել դեկտեմբեր եւ հունվար ամիսներին, որեւէ մեկը չի օգտագործել գազը, բայց դեկտեմբերին եկել է 15 հազար դրամ, հունվարին՝ 25 հազար։ Այդ ինչպե՞ս է հնարավոր, սա էլ հո լույսը չի՞, որ ասենք գիծ են մտնում, ուրեմն իրենք են ինչ որ բաներ անում»,-armtimes.com-ին ասում է Դանիելյանը։

Շենգավիթ համայնքի բնակչուհի Հայկուշ Սարգսյանին նույնպես սպառած գազի վճարն անակնկալի է բերել։

«Մենք տունը հոսանքով ենք տաքացնում, միայն ճաշն եմ գազի վրա եփում, այդ ոնց եղավ, որ մշտապես մեր գազի վարձը յոթ հազար դրամից չի անցել, բայց այս անգամ տասնհինգ հազար է եկել։ Երկու կոպեկ գին են իջեցրել, քթներիցս են բերում։ Էնպիսի տպավորություն է, որ կարծես էս վճարներից ուզում են իրենց ընտրակաշառքի գումարը հավաքեն, որ ընտրություններին ձայն առնեն ժողովրդից»,-ասում է բնակիչը։

Բնակիչները փակուղում են հայտնվել, ասում են, որ դիմել են գազի տեսուչին, սակայն նա ոչնչով չի կարողացել օգնել։

«Երեւի պետք է հավաքվենք ու բողոք ներկայացնենք, չնայած կասկածում եմ, թե մեր բողոքն ինչ որ մեկին հետաքրքրում է, էն էլ էս ընտրությունների շրջանում»,-ասում է Հայկուշ Սարգսյանը։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ գազի վարձավճարների աճը կարող է կապված լինել ցրտի հետ։

«Մի փոքր ցուրտ է եղել, միգուցե մարդիկ ավելի շատ գազ են սպառել եւ չեն հիշում այս պահին։ Սակայն ցուրտն այդքան մեծ շեղում չէր տա։ Մեկ այլ վարկած էլ կա, իրականում գազի սակագինը սահմանում ենք, սակայն սա կարող է լինել ֆիկցիա։ Մենք կարող ենք 5-7 տոկոս նվազեցնել գազի սակագինը, որի փոխարեն մատակարարվող գազի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 486 487.75
EUR 510 515.5
RUR 8.33 8.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ