Դեպի վեր

Ազգային արխիվում այժմ առողջ մթնոլորտ է, բազմաթիվ ծրագրեր ունեք, նախկին աշխատակիցների ազատման գործը դատարանում է. տնօրեն

armtimes.com01/23/2023, 4:30

Ազգային արխիվում այժմ առողջ մթնոլորտ է, բազմաթիվ ծրագրեր ունեք, նախկին աշխատակիցների ազատման գործը դատարանում է. տնօրեն

Մեկ ամիս է՝ ՀՀ ազգային արխիվը նոր տնօրեն ունի: Արթուր Ստեփանյանի խոսքով՝ Արխիվի զարգացման հետ կապված առաջիկայում բազմաթիվ ծրագրեր ունեն: Վերջինիս հավաստմամբ՝ այժմ Արխիվում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ նախկին տնօրենի և մի քանի աշխատակցի հետ կապված տարաձայնությունները կոռեկտ չի համարում մեկնաբանել՝ տեղեկացնելով միայն, որ Արխիվի նախկին երեք աշխատակցի աշխատանքից ազատման հանգամանքով ընթացքում են գտնվում դատական գործեր, որտեղ Արխիվը հանդես է գալիս որպես պատասխանող։

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Ստեփանյան, պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք ծանոթանալ «Հայաստանի ազգային արխիվ»-ի նյութերին ու գործունեության բոլոր մանրամասներին: Հիմնականում ի՞նչ խնդիրներ եք արձանագրել:

- Շուրջ մեկ ամիս է, ինչ ստանձնել եմ Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները։ Այդուհանդերձ, թե՛ մրցութային փուլում, թե՛ աշխատանքի ընթացքում մեծ մասամբ ուսումնասիրել եմ Արխիվի կանոնադրական նպատակներն ու գործառույթները, ոլորտի օրենսդրությունն ու գործնականում առկա վիճակը։ Ճանաչողական և աշխատանքային հանդիպումներ են իրականացվել Արխիվի կառուցվածքային ստորաբաժանումների, բոլոր մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների և անձնակազմերի հետ, քննարկվել՝ 2022 թվականի տարեկան հաշվետվությունները, կատարողականի արդյունքները և առկա խնդիրները, տրվել են հանձնարարականներ։

Պլանավորված աշխատանքի ուղղությունները բավականին շատ են, այս պահի դրությամբ կառանձնացնեի հետևյալ հիմնական խնդիրներն ու աշխատանքի ուղղությունները՝

«Ազգային արխիվի» գործունեության համար նյութատեխնիկական բավարար պայմանների, ֆինանսական հոսքերի և իրավական հիմքերի ապահովում․ «Ազգային արխիվի» մարդկային կապիտալի զարգացում և ճիշտ օգտագործում․ «Ազգային արխիվի» թվայնացում և տեխնոլոգիական զարգացում․ Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի ապահովում, քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծում և մատուցում, թվային առցանց ծառայությունների տեսակարար կշռի բարձրացում․ «Ազգային արխիվի» կայքի, հասարակության և մամուլի հետ շփումների խողովակների արդիականացում:

- Ի՞նչ ծրագրեր և զարգացման հեռանկարներ ունեք, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք գործադրում:

Նյութատեխնիկական պայմանների բարելավման ոլորտում նախատեսվում է իրականացնել բարեփոխումների համապարփակ ծրագիր՝ հետևյալ ուղղություններով.

Շենքային և նյութատեխնիկական կարիքների գնահատում․ «Ազգային արխիվի» գործունեության նյութատեխնիկական ապահովության բարելավման համապարփակ ծրագրի մշակում և փուլային իրականացում՝ ելնելով առկա ֆինանսական ռեսուսներից․

Թեպետ «Ազգային արխիվի» շենքային պայմաններն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագիտական կառույցներ և իրականացնել «Ազգային արխիվի» գործունեության գնահատում առկա շենքային պայմաններում, այդուհանդերձ, «Ազգային արխիվի» շենքային պայմանները նախնական գնահատականում բարելավման և վերակառուցման կարիք ունեն։

Նախ պետք է արձանագրել, որ առկա պայմաններում պետք է դիտարկել քաղաքացիների սպասարկման համար առավել մեծ, հարմարեցված պայմաններ հատկացնելու կարևորությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզային մասնաճյուղերում։ Ընդ որում՝ պետք է դիտարկել ոչ միայն քաղաքացիներին ստանդարտ եղանակով ծառայությունների մատուցման մոդելը, այլ նաև սպասարկման գրասենյակներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը։

«Ազգային արխիվի» գործունեության վերաիմաստավորման և արդիականացման հետ կապված կարիք է առաջանալու իրականացնել «Ազգային արխիվի» մարդկային ներուժի զարգացման համապարփակ և փուլային ծրագիր հետևյալ ուղղություններով՝

«Ազգային արխիվի» կադրային ներուժի գնահատման մեթոդաբանության մշակում, մարդկային ներուժի գնահատում. Մարդկային ներուժի տեխնոլոգիական վերապատրաստման և վերապրոֆիլավորման ծրագրի մշակում և իրականացում. Նոր աշխատատեղերի ստեղծում և համալրում՝ ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների ներգրավմամբ․ Առկա մարդկային ներուժի կարողությունների արդյունավետ օգտագործում. «Ազգային արխիվի» մարդկային ներուժի պահպանման և զարգացման պայմանների ապահովում (աշխատավարձի և սոց. երաշխիքների բարելավում, ժամանակակից և նորարար աշխատանքի պայմաններ, վերապատրտաստումների հնարավորություններ).

«Ազգային արխիվի» զարգացման հիմնական ուղղություն է դիտարկվում «Ազգային արխիվի» տեխնոլոգիական զարգացումն ու թվայնացումը։

Նախատեսվում է արդիականացնել «Ազգային արխիվի» կայքը՝ ապահովելով առնվազն հետևյալ հնարավորությունները՝

ա) Գլխավոր էջերի և ներքին էջերի բարելավված դիզայն.

բ) Արխիվի կողմից մատուցվող օնլայն ծառայությունների մասին տեղեկատվական էջեր.

գ) E-request.am կամ e-gov.am հարթակներին հղումների առկայություն՝ թվայնացված փաստաթղթերի մասով հարցումներ ներկայացնելու և հայցվող ծառայությունների համար օնլայն վճարումներ կատարելու համար.

ե) Արխիվի է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր