Դեպի վեր

Ըստ Վահան Քերոբյանի, անցած տարի Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 8,5 տոկոս

azatutyun.am01/14/2021, 3:42

Ըստ Վահան Քերոբյանի, անցած տարի Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 8,5 տոկոս

Անցած տարի Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 8,5 տոկոս, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով անկման ամենաբարձր թիվը, քան մինչ այս ներկայացրել էին պետական մարմինները՝ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչները։

Անցած ամիս Ազգային ժողովի կողմից հաստատված 2021 թվականի պետական բյուջեի համաձայն, 2020-ը Հայաստանը փակել է 7,9 տոկոս տնտեսական անկմամբ, սակայն սա, այսպես ասած, վերջնական թիվը չէ, այլ սպասում է։ 2020 թվականի տնտեսական անկման պաշտոնական ավարտուն գնահատականը կհրապարակվի այս ամսվա վերջին։

Երբ 2019-ին հաստատվեց 2020 թվականի պետական բյուջեն, ակնկալվում էր, որ անցած տարին Հայաստանի տնտեսությունը կփակի 4,8 տոկոս աճով։

Այսօր Քերոբյանին հարցրեցին, թե անկումը տնտեսության ո՞ր ճյուղերում է ավելի շատ դրսևորվել։ «Ներմուծում, արտահանում, սպառում։ Մոտավորապես 20 տոկոս այդ երեք ոլորտներում կա անկում», - պատասխանեց Քերոբյանը։

Իսկ, թե նախնական տվյալներով ինչքա՞ն կսահմանվի տնտեսական անկումը, էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «8,5 տոկոս տնտեսական ակնում կլինի, իմ կարծիքով»։

Իսկ, թե 2021 թվականից ի՞նչ ակնկալիք կա, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ իմ կարծիքը և իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել։ Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»։

Ըստ 2021 թվականի պետական բյուջեի, այս տարի հայաստանյան տնտեսությունը կաճի 3,2 տոկոսով։

Անցած տարվա տնտեսական անկումն էլ հաշվի առնելով, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական անկումներ ապրել է հինգ տարի՝ անկախության հռչակման և հաջորդած երկու տարիներին. ըստ Վիճակագրական կոմիտեի, 1991-ին՝ 11,7 տոկոս, 1992 թվականին՝ 41,8 տոկոս և 1993-ին՝ 8,8 տոկոս անկում։ Այնուհետև, միջազգային ֆիանանսա-տնտեսակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր