Դեպի վեր

Սո՛ւտ է, թե Վանեցյանն ու ՀՀԿ-ն առանձնանում են, նրանց հեղափոխությունը չբաժանեց, ուր մնաց՝ Իշխան Սաղաթելյանը. քաղաքագետ

armtimes.com06/23/2022, 5:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Սո՛ւտ է, թե Վանեցյանն ու ՀՀԿ-ն առանձնանում են, նրանց հեղափոխությունը չբաժանեց, ուր մնաց՝ Իշխան Սաղաթելյանը. քաղաքագետ

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի շարունակեն թունավորել Հայաստան-Արցախ հարաբերությունները: Արցախի իշխանություններին և բնակիչներին փորձում են տրամադրել Հայաստանի իշխանությունների դեմ: Բայց նրանք որևէ բանի չեն հասնելու, ուղղակի գլորում են ամառը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների Արցախ այցելությանը՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային քաղաքական գործիչ չէ. «Նա Լևոն Տեր-Պետրոսյան չէ, Կարեն Դեմիրճյան չէ: Քոչարյանը երբեք քաղաքական տեքստ ու խոսք չի ունեցել: Հրապարակային շփումն իր համար չէ: Այդ պատճառով այս շարժումը ձախողվեց, քանի որ գլխավերևում ինքն էր կանգնած. ընդդիմության առաջնորդը չի կարող Ռոբերտ Քոչարյանի նման մեկը լինի: Երբևէ լսե՞լ եք, որ Քոչարյանը ծրագրային խոսքի ասի. այդպիսի դեպք չի եղել երբեք»:

Հարցադրմանը, եթե ընդդիմությունը մի փոքր դադար վերցներ, նոր գաղափարներով կրկին վերադառնար, ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի, քաղաքագետը նշում է՝ դադարը նույնպես չէր օգնի, քանի որ մի քանի ամսում Քոչարյանը կրկին քաղաքական խոսք չէր կարողանալու ասել:

«Իսկ եթե քաղաքական խոսքն ասողը Իշխան Սաղաթելյանն է, ապա ի՞նչ դեր ունի այս ամենի մեջ Քոչարյանը: Թող ասի՝ ես կապ չունեմ, թե չէ բոլորը Սաղաթելյանին մեղադրում են, որ պայքարում է Քոչարյանի վերադարձի համար: Թող հայտարարի, որ ինքը չի հավակնում վերադառնալ, կամ իր տղաներից որևէ մեկը հետագայում չի լինելու առաջնորդ»,- ասում է Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ Սերժ Սարգսյանն Իշխան Սաղաթելյանին կարգեց շարժման առաջնորդ, դա հեգնանք էր. «Ցույց տվեց, որ մինչև հիմա չեք հասկանում՝ ով է ձեր շարժման առաջնորդը: Այդ քայլով Սարգսյանն ասաց՝ ինչպես սկսեցիք շարժումը, այդպես էլ փակումն արեք: Նա ամբողջ ընթացքում ցույց էր տալիս, որ ինքը հավակնություններ չունի կրկին վերադառնալու, Վանեցյանն ասում էր՝ մեր շարժումը առաջնորդ չունի, քոչարյանականներն էլ ասում էին՝ մենք ենք առաջնորդը, Սերժ Սարգսյանն էլ հասկացրեց՝ առաջնորդ եք, դե գնացեք, վերջին խոսքն էլ ասեք»:

Սաֆարյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցնում, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր