LORI TV
Դեպքի առիթով արձագանքել է նաեւ տեղի պատգամավորը
Ձեզ ենք ներկայացնում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին։
Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Այսօր Վանաձորի Ազատամարտիկների պուրակի սկզբնամասում ապօրինի հատման են ենթարկվել արծաթափայլ հինգ եղևնի: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ բազմամյա տնկիները համարվում են անշարժ գույք: Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի՝ համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի: Հետևաբար, վերոնշյալ տնկիները, որպես անշարժ գույք, պատկանել են Վանաձոր համայնքին, այսինքն՝ հանդիսացել են համայնքային սեփականություն: Ըստ այդմ՝ ապօրինի ծառահ...Կարդալ ամբողջովին