Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել է անորոշ ժամկետով: Այդ մասին հայտնել է The Information-ը:
Նոր մոդելը Շանհայի CES Asia 2019 ցուցահանդեսում հանրությանը պետք է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ին մտցրել էր սեւ ցուցակ, որն ընկերության առջեւ փակում է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր եւ տեխնոլոգիաներ գնելո...
Կարդալ ամբողջովին