Դեպի վեր

Երկու նախարարի թիրախավորումը հստակ միտում է որոշ քաղաքական խմբերի ու անձանց կողմից․ Մակունց

1in.am08/29/2020, 6:18

Երկու նախարարի թիրախավորումը հստակ միտում է որոշ քաղաքական խմբերի ու անձանց կողմից․ Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Վարչապետի հետ խմբակցության վերջին հանդիպումը ավելի շատ քննարկվեց, քան նախորդները, կայի՞ն հրատապ հարցեր:

– Ո՛չ, հրատապ հարցեր չեն եղել, քննարկման հարցերը հիմնականում վերաբերում էին տարբեր ոլորտների բարեփոխումների օրակարգին:

Այդ թվում նաև սահմանադրակա՞ն բարեփոխումների, ենթադրում եմ, որ ամենաշատը ՍԴ դատարանի թեկնածուների հարցն եք քննարկել:

– Մենք ընդհանուր առմամբ դատաիրավական հարցերի օրակարգն ենք մեր առջև դրել, այդ թվում՝ նաև ՍԴ հարցը:

– Ձեր պարզաբանումներում նշում էիք, որ արժեքային քննարկում է եղել, ի՞նչ նկատի ունեք:

– Ցանկացած ոլորտի բարեփոխում որոշակի արժեքային տիրույթում պետք է դիտարկել, դա վերաբերում է թե՛ դատաիրավական, թե՛ կրթական, թե՛ տնտեսական ոլորտի բարեփոխումներին, և կարևոր է արձանագրել, թե մեր քաղաքական թիմը արժեքային որ ծիրի մեջ է… Մենք արժեքները սահմանել ենք ոչ միայն 2018թ. հայտարարություններով և ոչ միայն վարչապետն՝ իր ելույթներով, այլև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցի հետ կապված ելույթներում մեր քաղաքական թիմը հստակ նշել է այն արժեքային ուրվագծերը, որով առաջնորդվում ենք, դրանք հիմնականում երկուսն են՝ մասնագիտական որակներ և քաղաքական որևէ ազդեցությունից զերծ լինելը:

– Ո՞ր միջոցներով պետք է հասնել այդ նպատակին՝ անցումային արդարադատություն, վեթինգ. գիտեք՝ ինչ ինտենսիվությամբ էին քննարկվում այդ միջոցները, հիմա տպավորություն է, որ կառավարությունը չի ուզում կիրառել այդ գործիքները, դրա համար էլ առաջանում են սուր բանավեճեր այս կամ այն թեկնածուի շուրջ:

– …Պետք է կիրառենք բոլոր մեխանիզմները և գործիքակազմը, որպեսզի ունենանք անաչառ, անկաշառ, կոռուպցիոն անցյալից զերծ դատավորներ: Այդ առումով մենք մեր խոստմանը հավատարիմ ենք, մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ ուղղությամբ է աշխատում:

– Այդ դեպքում ինչո՞ւ է այսքան ծանր ընթանում ՍԴ դատավորների ընտրությունը:

– …Միգուցե անհամբեր ենք, դրա համար է այդպիսին թվում ընթացքը: Առհասարակ դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացումը հեշտ գործընթաց չէ…

– Առաջնորդվո՞ւմ եք թեկնածուների մասին այն կարծիքներով, որոնք հնչում են հանրային, մասնագիտական քննարկումների տիրույթում:

– Մենք հետևում ենք կարծիքներին, քննարկումներին, հաշվի ենք առնում, բայց առաջնորդվում ենք բացառապես մեր որոշումներով և համոզմունքներով:

– Ինչո՞ւ է անառողջ մթնոլորտ ձևավորվել ԿԳՄՍ և առողջապահության նախարարների շուրջ, այսպիսի հարց քննարկե՞լ եք:

– Մենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև այդ երկու ուղղությամբ, իհարկե, խմբակցության ներսում ունենում ենք քննարկումներ, հանդիպում ենք նախարարների և գերատեսչության առանձին ներկայացուցիչների հետ, ուղղում մեզ հետաքրքրող հարցերը և ներկայացնում մեր առաջարկները: Այսօր հանդիպել ենք ԿԳՄՍ նախարարի հետ, քննարկել ենք թե՛ չափորոշիչների հետ կապված, թե՛ ընթացիկ հարցեր… Ինչ վերաբերում է այն աղմուկին, որ կա երկու՝ ԿԳՄՍ և առողջապահության նախարարների ուղղությամբ և հստակ թիրախավորմամբ, նախ՝ պարոն Թորոսյանի դեպքում առողջապահության նախարարության մամուլի խոսնակն է հերքել, բոլոր հնարավոր հարթակներում հերքվել է, որ որևէ խնդիր կա, բայց, միևնույն է, աղմուկը շարունակվում է, հավանաբար հստակ միտում կա որոշ անձանց և քաղաքական խմբերի կողմից: Պետք է մտնենք բովանդակային դաշտ, ոչ թե քննարկենք այն աղմուկը, որ արհեստականորեն գեներացվում է: Օրինակ՝ եթե խոսքը վերաբերում է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած չափորոշիչներին, ապա պետք է լինի բովանդակային քննարկում՝ դետալների մեջ չմտնելով, որը պետք է անի նախարարությունը և ԱԺ մասնագիտական հանձնաժողովը: Կարևոր է գաղափարական և փիլիսոփայական մոտեցման մասին խոս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր