Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկակնքով, ունեն բազմաթիվ շերտեր, ենթատեքստեր: Կարևոր է, որ դրանք ճիշտ ընկալենք և թարգմանենք: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման վերաբերյալ դիտարկմանն ու հարցին՝ ինչու՞ են կանգնեցվում իրանական տրանսպորտային միջոցները ու գումար գանձվում:
Փաշինյանը հայտարարեց՝ 2020-ի դեկտեմբերին իրականացրել են ՀՀ ԶՈւ դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, որն իրականացվել է ռազմական նոր էսկալյացիայից խուսափելու համար:
«2010-ին ԱԺ-ն ընդունել է վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Այդ հատվածնեում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Նաև այս հանգամանքի բերումով է, որ մեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները, հենակետերը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար:
«Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այ...
Կարդալ ամբողջովին