PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150,000 տնային տնտեսություն։
Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։
«Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը։
Մարզային աշխատանքներին զուգահեռ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաև Երևանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։
25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճըն, Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջևան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երևանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Զեյթուն համայնքներում։
NGN ցանցի հիմ...
Կարդալ ամբողջովին