Դեպի վեր

Արցախի ապագան պայմանավորված է մեր այստեղ ապրելով․ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար (վիդեո)

slaq.am01/13/2021, 7:24

Արցախի ապագան պայմանավորված է մեր այստեղ ապրելով․ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար (վիդեո)

Ցանկանում եմ պարզ զրույց ունենալ ձեզ հետ Արցախի հիմնախնդիրների, կառավարման ոլորտում անելիքների, նաեւ իմ աշխատանքի մասին։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, որը մինեւ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր։

Արտակ Բեգլարյանն ասել է, որ իր գործառույթների մեջ են մտնում նախագահի լիազորությունների իրականացման ապահովումը, նախարարությունների ու մյուս գերատեսչությունների աշխատանքի համակարգումն ու վարչարարությունը։


«Իմ հիմնական նպատակներից մեկը հնարավորին արագ բարեփոխումներն են ու քաղաքացիների հետ շփումներում հետադարձ կապի ապահովումը։ Նախագահի աշխատակազմում ստեղծվելու են զանգերի եւ ընդունելության կենտրոններ։ Այդ մոտեցումը տարածվելու է նաեւ մյուս պետական մարմիններում։ Մյուս ուղղությունը բարեգործական ծրագրերի համակարգումն է, որոնք շատ են։ Մեկ այլ կաեւոր ուղղությունը տեղեկատվական քաղաքականությունն է։ Նաեւ մարդկային ռեսուրսների կառավարումը, ընդգրկելու ենք փորձագետներ ու մասնագետներ, իրականացնելու ենք երկարաժամկետ ծրագրեր», ասել է Ա․Բեգլարյանը։

Արցախի գլխավոր առաջնահերթությունը անվտանգության խնդիրն է․

«Իհարկե, այստեղ ավելի շատ խնդիրներ կան, քան մինչեւ պատերազմը, սակայն դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք ու պայքարենք։ Առաջնագիծը 2,5 անգամ երկարել է, բնակավայարերը շատ են մոտեցել առաջնագծին, բայց Պաշտպանության բանակի եւ անվտանգության համակարգի մյուս բաղադրիչների աշխատանքի համակարգումով պետք է աշխատենք առավելագույն անտանգություն ապահովենք, հանդես բերենք մաքսիմալ դիմադրողականություն», ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Հաջորդ խնդիրն, ըստ Ա․Բեգլարյանի, Արցախի սուբյեկտայնության բարձրացումն է, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման քայլերը շարունակելը, եւ այս հարթությունում դրական միտումներ կան։

«Մյուսը գերիների հարցն է, որը մեզ ամենաշատն է հուզում։ Ցավոք, մինչեւ հիմա Ադրբեջանը հանցավոր ապակառուցողականություն է դրսեւորում, ինչի պատճառով շատ զինծառայողների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր