Դեպի վեր

Հայաստանում առաջին անգամ ներդրվել է ՄՊՀ-ին գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը

armenpress.am12/1/2021, 10:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանում առաջին անգամ ներդրվել է ՄՊՀ-ին գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը

Տնտեսական մրցակցության հանձնաժողովում առաջին անգամ ներդրվել է գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը:

- Պարոն Մարկոսյան, ՄՊՀ-ն վերջերս ներդրել է Հանձնաժողովին գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը: Ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը և տնտեսավարողների համար կա՞ն առանցքային փոփոխություններ:

- Տնտեսական մրցակցության բնագավառում առկա առերևույթ մի շարք իրավախախտումներ մնում էին չբացահայտված այն պատճառով, որ դրանց մասին տեղեկացված տնտեսավարող սուբյեկտները ձեռնպահ էին մնում իրավախախտման վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց։ Նման գործելակերպը պայմանավորված էր նրանով, որ ենթադրյալ իրավախախտում կատարած սուբյեկտը, իմանալով այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հաղորդում ներկայացնելու մասին, կարող էր որևէ կերպ բացասական ազդեցություն ունենալ նրա հետագա տնտեսական գործունեության վրա: Որպես օրինակ՝ առևտրային ցանցը հետագայում կարող էր դադարեցնել իր համագործակցությունը նման մատակարարի հետ։ Դա էր պատճառը, որ օրենսդրական փոփոխությունների նախագծման փուլում առանձնակի ուշադրության արժանացավ նաև այս հարցը։ Արդյունքում, 2021 թվականի մարտի 3-ին ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով ներդրվեց Հանձնաժողովին գաղտնագրված հաղորդում ներկայացնելու ինստիտուտը՝ սահմանելով, որ գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

- Պետք է խնդրեմ ավելի մատչելի ներկայացնել՝ ե՞րբ է այն ընդունվել, որո՞նք են առաջարկվող հիմնական կարգավորումները:

- Հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 9-ին է ընդունել «Գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանելու մասին» թիվ 325-Ն որոշումը , որն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 12-ին: Հասանելի է հետևյալ հղմամբ։

Այդ որոշումից ցանկանում եմ առանձնացնել հետևյալ հիմնական կարգավորումները՝

գաղտնագրման ենթակա տվյալներ պարունակող հաղորդումը Հանձնաժողով ներկայացվում է թղթային եղանակով, փակ ծրարով՝ «Գաղտնագրման ենթակա հաղորդում» նշումով,

ծրարը կարող է բացել միայն Հանձնաժողովի քարտուղարության պետը, որից հետո գաղտնագրում է հաղորդումը, ընդ որում գաղտնագրումը ենթադրում է ներկայացնող անձի և նրա ներկայացուցչի անվան կամ անվանման փոփոխում անձի հետ չառնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի պայմանական անունով կամ անվանումով, ինչպես նաև նրանց նույնականացնող այլ տվյալն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 485
EUR 539 553
RUR 6.18 6.43
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր