
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլ: Այցի ընթացքում Պուտինը շրջել է Մարիուպոլի մի շարք օբյեկտներում և զրուցել տեղի բնակիչների հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Բացի այդ, նախագահը հանդիպում է անցկացրել Դոնի Ռոստովի ռազմական գործողության հրամանատարական կետում։
Մամուլի ծառայությունը նշել է, որ պետության ղեկավարը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով, որից հետո մեքենա վարելով շրջել է քաղաքի թաղամասերով։
Նրան ուղեկցել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, ով զեկուցել է նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական օբյեկտների, բնակարանային և կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքների, բժշկական հաստատությունների կառուցման մասին։
«Պետության ղեկավարը նաև զննել է Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավ-ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Բացի այդ, ՌԴ նախագահը հանդիպում է անցկացրել հրամանատարական կետում։ Դոնի Ռոստովում նրան զեկուցել են ռազմական գործողության ընթացքի մասին, նա լսել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պե...