Դեպի վեր

Դատախազությունն ակնկալում է, որ Վերաքննիչը կբեկանի Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը

azatutyun.am05/4/2021, 3:06

Դատախազությունն ակնկալում է, որ Վերաքննիչը կբեկանի Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը

Գլխավոր դատախազությունն արդեն բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։ Ավելի քան երկուսուկես տարի մեղադրվելուց հետո պաշտոնաթող նախագահը արդարացվեց, քանի որ նրան ու իր նախկին տեղակալներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց անվավեր ու հակասահմանադրական։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն այսօր հայտարարեց՝ ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Տարվել է այն փաստարկներով, որոնք ընդհանուր առմամբ ներկայացվել էին դատարանում` կապված նրա հետ, որ կիրառելի նորմը Սահմանադրությանը չի համապատասխանում, և դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան: Մենք հիմա արձանագրել ենք բողոքում, որ ըստ էության, դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ, և բնականաբար, հակափաստարկներ ենք ներկայացրել դատարանի այդ կապակցությամբ որոշման մեջ նշված հիմնավորումների կապակցությամբ», - ասաց նա:

Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ։ Դրանց հակասահմանադրական ճանաչվելու դեպքում դատախազությունը հնարավորություն կունենա վերաորակել Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը և նրանց նոր՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք առաջադրել։ Մինչև արդարացման վճիռը՝ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդել էր առաջին ատյանի դատարանին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան, ինչը, սակայն, դատավորը չէր արել։ Վերաքննիչ բողոքում դատախազներն այս հարցը ևս բարձրացրել են. «Սահմանադրական դատարանի որոշումը, այո, դատարանի համար առաջացնում էր պարտավորություն` քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց հենց այդ պարտավորությունն առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված էլ խնդիր ենք տեսել, դրա համար դատարանին խնդրել և միջնորդել ենք, թեև միջնորդությունը որպես միջնորդություն չքննարկվեց, որ դիմի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածն էր Սահմանադրությանը հակասող ճանաչել, և դատարանը դրա հիման վրա կիրառել է քրեական դատավարության օրենսգրքի մի քանի նորմեր, որոնք մեր կարծիքով` Սահմանադրության հետ խնդիր ունեն»:

Նախկին նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը անմեղության կանխավարկածի խախտում է որակում Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու՝ դատախազության մտադրությունը։ «Ազատության» հարցին՝ արդյոք 13 տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունահեղության համար պատասխանատվություն չպե՞տք է կրեն այն ժամանակվա բարձրաստ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր