PanARMENIAN.Net - Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափ ներկայացրել է իր գաղափարներն ու բիզնես նախագծերը Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին և հյուրերին։ Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացվել է Facebook live բաց ֆորմատով և հասանելի էր բոլորին։
«Գործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը և հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները և միջոցառումները անցկացվել են առցանց ֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում և Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», - նշել է BANA - Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում հիանալ մեր թիմերի գաղափարներով և ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Կարդալ ամբողջովին