Դեպի վերեւ

Ուժեղ նախագահի ինստիտուտ տարածաշրջանում ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը․ հաջորդը կլինի Ղարաբաղը

hraparak.am2 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ուժեղ նախագահի ինստիտուտ տարածաշրջանում ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը․ հաջորդը կլինի Ղարաբաղը

Հրապարակվել է Արցախի սահմանադրական փոփոխությունների Հայեցակարգը: Քննարկումների շուրջ ամենասուղ տեղեկատվության պայմաններում անգամ հասկանալի էր, որ կառավարման մոդելի հարցում նախապատվությունը տրվելու է նախագահականին: Դեմագոգիա, իհարկե, արվեց՝ ապրիլյան պատերազմ, մշտական վտանգ, որոշումներ ընդունելու օպերատիվություն եւ այլն:

Ոչ ոք նեղություն չկրեց՝ վկայաբերելու Իսրայելի փորձը, որ 70 տարի է՝ պատերազմական վիճակում է գոյատեւում, բայց ունի կառավարման պառլամենտական համակարգ: Այնպես որ, Արցախում նախագահական իշխանության ամրապնդումը ցանկացած բացատրություն կարող է ունենալ, բայց հիմնավորել դա պատերազմական իրավիճակով, լուրջ չէ: Թեկուզեւ այն պատճառով, որ Արցախում զինված ուժերը հայկական բանակի մասն են թե ֆիզիկապես, թե կառավարման օպերատիվությամբ: Նախագահականը՝ նախագահական, բայց ինչու՞ են «տակից» ասում, որ ամերիկյան փորձն են կիրառում: ԱՄՆ-ում ուժեղ նախագահն ունի պառլամենտական հզոր հակակշիռ, երկրի համար նշանակալի որեւէ հարց ամիսներով քննարկվում է Ներկայացուցիչների պալատում, Սենատում: Իսկ Հայեցակարգով Արցախի պառլամենտին տրված է մի լիազորություն՝ ինքնալուծարվելու գնով անվստահություն հայտնել նախագահին:

Ճիշտ է, նախագահն էլ պառլամենտը կարող է ցրել մանդատը վայր դնելու գնով, բայց դա ավելի շատ նման է նրան, որ ոչ պառլամենտն է նախագահին անվստահություն հայտնելու, ոչ էլ նախագահն է պառլամենտ ցրելու, որովհետեւ երկուսն էլ ընտրվելու են նույն օրը: Այսինքն` հաղթող նախագահն ունենալու է նաեւ պառլամենտական կայուն մեծամասնություն, որի հետ ձեռք ձեռքի պաշտոնավարելու է 5 տարի: Հայեցակարգով սահմանվում է կառավարության ձեւավորման արտապառլամենտական սկզբունք: Ընտրված նախագահը նշանակում է նախարարներին եւ անցնում իր ծրագրի իրականացմանը: Նախագահին տրվում է օրենսդրական վետոյի իրավունք: Ենթադրվում է, որ նա ունենալու է նաեւ օրենդրական նախաձեռնության իրավունք: Այսինքն, պառլամենտը «դակելու» է նախագահա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 473.5 475.25
EUR 534 538
RUR 7.36 7.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ