PanARMENIAN.Net - Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ։
Մայիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
12 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները և միջամտությունները։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը,...
Կարդալ ամբողջովին