PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում:
Արձանի վերականգնման 2 տարբերակ կա, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:
Առաջին տարբերակով նախատեսված է արձանը վերականգնել լիարժեք՝ այնպես, ինչպես եղել է: Ըստ առաջարկվող երկրորդ տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հիմնավորմամբ՝ բացակայում են արձանի մոտ 50 տոկոսը և մանրակերտը, ինչը բարդացնում է լիարժեք և նույնական վերականգնման հնարավորությունը: Ըստ նրա՝ համաձայն ուսումնասիրությունների՝ 2 տարբերակն էլ հնարավոր է իրականացնել, սակայն պետք է հասկանալ, թե հնարավոր է արդյոք առանց որակական խաթարումների վերականգնել արձանը, և, ի վերջո, որն է վերականգնման բուն նպատակը:
Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, հայտնել է ընտանիքի դիրքորոշումը, այն է՝ քանդակը վերականգնել որպես ինստալյացիա:
Ըստ հնչած հիմնավորումների՝ ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել:
Կողմերը կարևորել են քանդակի բարձրության պահպանումը, վերականգնելու միջոցով վանդալիզմի դեպքերը հնարավորինս բացառելու հանգա...
Կարդալ ամբողջովին