PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ու ընդամենը մեկ տառի տարբերությամբ բացված կայքն արդեն փակվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նոյեմբերի 2-ին անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնել էին, որ ստեղծվել է հիմնադրամի կեղծ կայքը:
«Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց»,-հայտնել էին գործակալությունից։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հորդորել էին հատկապես պատերազմական իրավիճակում, որևէ կայքում անձնական, բանկային և այլ տվյալներ լրացնելիս զգոն լինել և առնվազն ստուգել ու համոզվել, որ տառային ու սիմվոլային տարբերություններ չկան կայքի հասցեում։
Գործակալությունից հորդորում էին նաև կասկածի դեպքում կապի այլընտրանքային տարբերակով ճշտել՝ արդյոք այն կազմակերպության կամ մարմնի կայքն է, որին պատ...
Կարդալ ամբողջովին