Դեպի վեր

Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին. ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները

slaq.am01/14/2020, 7:30

Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին. ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները

Երևան- Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: Armenia Airways ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ավիաընկերության աշխատակիցը:

«Չվերթն իրականացել է ըստ նախատեսվածի՝ ժամանակին, ինքնաթիռը Երևանից մեկնել է 12։00-ին և Թեհրանում վայրէջք է կատարել 16։10՝ ըստ պլանավորածի: Չվերթները շարունակելու ենք»,-տեղեկացրին ավիաընկերությունից:

Հարցին, թե արդյոք այլևս վտանգներ չեն տեսնում, պատասխանեց՝ ավիաընկերությունը որոշել է, որ չվերթներն իրականացնելու է: Հաջորդ թռիչքը նախատեսված է հունվարի 15-ին: «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից արված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»,-նշել են ավիաընկերությունից:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակի համաձայն՝ Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսված է հունվարի 15-ին ժամը 11։00-ին: Թեհրանից Երևան ժամանած ինքնաթիռը հունվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս ըստ նախատեսվածի՝ ժամը 16։06-ին: Հունվարի 15-ին նախատեսված է, որ Թեհրանից Երևան եկող ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 15։00-ին:

Հա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր