Դեպի վեր

Քսանմեկ յուրահատուկ ներկայացում. Երևանում մեկնարկեց «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը

armenpress.am08/1/2020, 5:18

Քսանմեկ յուրահատուկ ներկայացում. Երևանում մեկնարկեց «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակում ցուցադրվելու է 21 ներկայացում, նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ ուղղակի հիացմունքի են արժանի իր գործընկերների ջանքերը փառատոնն իրականացնելու կապակցությամբ: «Այս օրերին մշակութային բովանդակության քաղց է, և այս պայմաններում նման փառատոնի կազմակերպումը, որի շրջանակում ընդգրկված է 21 ներկայացում, կարևոր է ոչ միայն մեր արտիստների, ռեժիսորների, թատերասերների, այլև առհասարակ հանրության համար: Թատրոնի գոյությունը և նման միջոցառումների կազմակերպումը ցույց են տալիս, որ կյանքը կանգ չի առել, իսկ այն բարդությունները, որոնք այսօր կան, ժամանակավոր են: Դրանց հաղթահարման լավագույն ձևը շարունակել աշխատել, ստեղծագործել և մարդկանց հնարավորություն տալ չկորցնել լավատեսությունը»,-նշեց Խզմալյանը:

«Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն էլ խոստովանեց, որ իսկապես շատ երջանիկ է, որովհետև չորս ամսվա դադարից հետո թատերական կյանքը վերականգնվում է: «Ցանկանում եմ, որ մենք վերադառնանք թատերական դահլիճներ, թանգարաններ, վերադառնանք այն կյանքին, որին սովոր ենք և որը սիրում ենք: Պետք է ստեղծագործողներին թևեր տալ. այդպես մենք թևեր ենք տալիս նաև հանդիսատեսին»,-ընդգծեց Մխիթարյանն ու հավելեց, որ բացօթյա ներկայացումները շատ հետաքրքիր միջավայրում են խաղալու, հետաքրքիր լուծումներով:

Փառատոնի բացումը վստահված էր Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է: Անդրադառնալով ներկայացմանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին, հեղինակի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը պատմեց, որ մի առիթով Նարինե Գրիգորյանի հետ խսել են Մաթևոսյանի պիեսների ու սցենարների բեմականացման մասին:

«Պարզ խնդիր եղավ, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր