Դեպի վերեւ

Որ դեպքում իշխանությունը տարածք չի հանձնի

a1plus.am08/12/2016, 12:35
  • Email
  • Facebook
  • Twitter

Որ դեպքում իշխանությունը տարածք չի հանձնի

Արցախին հարակից 7 տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը Հայաստանում երբևէ քննարկման չի դրվի։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը վստահ է՝ դա ուղղակի կնշանակի օրվա իշխանությունների հեռացում։

«Տարածք հանձնելը պետք է լինի պատերազմի արդյունքում, մենք դրա նախադեպը ունենք՝ հանձնել ենք մոտավորապես 800 հեկտար։ Մեր պայքարն այն պիտի լինի, որ մինչև պատերազմը լինի այնպիսի ճնշում իշխանության վրա, որ իշխանությունը հասկանա՝ պատերազմի արդյունքում տարածք կորցնելը առաջ է բերելու բացարձակ և աննախադեպ պատասխանատվություն»,- ասում է նա։

Իշխանություններն այս շրջանում ամեն կերպ փորձում են շոշափել Հայաստանում ու Արցախում հանրային տրամադրությունները՝ որքանով են քաղաքացիները պատրաստ տարածքներ զիջել Ադրբեջանին։ Շուշիի հռչակագրին միացած գործիչների այսօրվա քննարկման մասնակիցներից Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը պնդում է՝ այդ հարցով անգամ վերջերս սոցհարցում է անցկացվել։ «Հուրախություն բոլորիս 95%-ց ավելին արտահայտվել է դեմ զիջմանը, որը շատ մեծ խնդիր է առաջացրել»։

Նա նաև տեղեկություն ունի, որ Պարեկապահակային գնդի գրավելու նախօրեին հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը Ղարաբաղում էր՝ ակտիվ ու հեղինակություն ունեցող արցախցի գործիչներին համոզելու զիջումների գնալ։

«Փորձում էր փաթաթել մի կարծիք որ ուրիշ ելք չունենք՝ պետք է զիջենք։ Բոլորը դեմ արտահայտվեցին»,- նշում է Վահան Բադասյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս ամենը համարում է հետևանք արտաքին դիվանագիտական ճակատում ոչ բավարար աշխատանքի։ Նա  ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 474.5 477.25
EUR 526 530
RUR 7.59 7.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ