Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի 18-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը կվերածվի Փարիզի բոհեմյան հանրահայտ սալոններից մեկի կամ գուցե «Օլիմպիա» համերգասրահի, որի բեմում այս անգամ կլինի հանդիսատեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ #AznavourDay խորագրվ մշակութային միջոցառմանը
սպասվում է թեմատիկ իրադարձությունների մի ամբողջ շարք, որը ներկաներին հնարավորություն կտա բացահայտել Ազնավուրի կյանքի երկարուձիգ տարիների քիչ ծանոթ և անգամ անհայտ դրվագները:
Երեկոյին տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիպում բանասեր Արծվի Բախչինյանի, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի մասնակցությամբ, նախատեսվում է երաժշտական պերֆորմանս Էվա Ոսկանյանի մասնակցությամբ: Հյուրեր...
Կարդալ ամբողջովին