Դեպի վեր

Կոյուղին մաքրելու համար 1000-ական դրամ՝ բնակիչներից. Մերձավանի նախկին համայնքապետի վերաբերյալ բողոքները շարունակվում են

armtimes.com02/7/2023, 5:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Կոյուղին մաքրելու համար 1000-ական դրամ՝ բնակիչներից. Մերձավանի նախկին համայնքապետի վերաբերյալ բողոքները շարունակվում են

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ (համայնքը խոշորացվել է եւ այժմ Փարաքար համայնքի կազմում է) եւ հայտնել, որ համայնքի նախկին ղեկավարը՝ ՀՀԿ-ական Լեւոն Գրիգորյանը, իր պաշտոնավարման տարիներին անօրինականություն է թույլ տվել եւ օգտվելով բնակիչների անտեղյակությունից՝ նրանցից անհիմն գանձել գումարներ։

Բանն այն է, որ, Մերձավանի բնակիչների խոսքով, Գրիգորյանն ամեն տարի՝ բյուջեն հաստատելուց առաջ, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել կամայական անձի հետ եւ յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից 100 հազար ՀՀ դրամ գումար հատկացրել: Սակայն այս ամենին զուգահեռ բնակիչներից գանձվել է տարեկան 1000-ական դրամ կոյուղու սպասարկման գումար։

Այս տարի, երբ Մերձավանի բնակիչները գնացել են Փարաքար խոշորացված համայնքում աղբահանության վճարների հետ նաեւ կոյուղու սպասարկման գումար վճարելու, համայնքապետարանում զարմացել են, հայտնել, որ դրա կարիքը չկա:

«Մենք այդ ժամանակ իմացանք, որ այդ ծառայության համար համայնքային բյուջեից գումարներ են դուրս գրվել: Բայց եղել են դեպքեր, երբ կոյուղին խցանվել է, մեզ ասել են՝ գումարները հավաքեք, որպեսզի մաքրող մեքենա բերենք»,- պատմեց բնակիչներից մեկը՝ ցույց տալով նաեւ վճարման կտրոնները։

Մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ համայնքային բյուջեից գումարների դուրսգրման փաստաթղթերի տակ Փարաքար խոշորացված համայնքի գլխավոր հաշվապահի ներկայիս օգնական Սուսաննա Դավթյանի ստորագրությունն է, որն այն ժամանակ եղել է Մերձավանի համայնքապետարանի գլխավոր հաշվապահը:

Մենք կապ հաստատեցինք Սուսաննա Դավթյանի հետ՝ հետաքրքրվելով, որ բնակիչների շրջանում կան պնդումներ, ըստ որոնց՝ իր ստորագրությամբ համայնքային բյուջեից գումար է դուրս գրվել անհայտ ԱՁ-ի հաշվին՝ կոյուղատար աշխատանքների իրականացում հիմնավորմամբ, սակայն այդ ծառայության համար իրականում գանձվել է հենց բնակիչներից, Սուսաննա Դավթյանը խնդիրը որակեց չհիմնավորված մեղադրանք՝ հավելելով, որ ինքը չի կարող յուրաքանչյուր նմանատիպ բողոքի համար ֆինանսական տվյալներ փոխանցել:

Վերջինս հարցը բարձրաձայնած բնակիչներին ուղղորդեց դիմել համայնքապետարան:

Նկատենք՝ Սուսաննա Դավթյանը չցանկացավ հայտնել,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 385 392
EUR 415 430
RUR 5 5.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր