Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես կառավարության փոփոխությունը։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդ բոլոր կառավարություններից։ Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն։ Կառավարության փոփոխությունը արձագանքն է կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Ակնհայտ է, որ հասարակությունում դժգոհության աճի միտում կա։ Դրա առարկայական դրսևորումը եղավ Սասնա ծռերի զինված բողոքի ակցիան։ Դժգոհության աճ նկատվեց հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Այդ պատերազմը ցույց տվեց, որ պետական համակարգում առկա կոռուպցիայի հսկայական ծավալները խիստ խոցելի են դարձրել երկրի անվտանգության համակարգը։ Այսինքն՝ պատերազմը ցույց տվեց, որ համակարգն ունի ներքին լուրջ պրոբլեմներ, և դրանց անտեսումը կարող է հասարակությունում լուրջ դժգոհությունների ալիք բարձրացնել։ Կուտակված դժգոհությունը պետք էր ինչ-որ ձև, գոնե ժամանակավորապես, լիցքաթափել «վերևից»։ Մյուս կողմից էլ, կան ներքին խնդիրներ իշխանական էլիտայում։ Որոշ ազդեցիկ օլիգարխիկ դեմքեր չափից շատ էին աճել, և նրանց թուլացնելու, դիրքերից զրկելու ու առաջին կարգի խաղացողից երկրորդ կարգի դարձնելու խնդիր կար։ Ինչ–որ առումով նաև ՀՀԿ–ի` որպես անիմաստ կերպով չափից դուրս փչված փուչիկի պայթելու պրոբլեմն էր առաջացել, և անհրաժեշտ էր նաև այդ հարցը լուծել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀԿ–ն որակապես չի աճում և որ ՀՀԿ–ն միայնակ չի կարողանալու փակել այն նոր որակի դաշտերը, որոնք առաջացել են հասարակությունում։ ՀՀԿ–ի դիապազոնը դրան չի բավարարում, այն արդեն վեր է ածվում արխայիկ մի ուժի, իսկ հասարակությունը գնալով աճում է ու բազմազանանում։ Նման հասարակությանը կառավարելի պահելու համար անհրաժեշտ է իշխանության կառավարող վերանախավում լուրջ փոփոխություններ անել։ «Սասնա ծռերի» զինված բողոքի ակցիան ցույց տվեց, որ նրանց համակիրների շարքերում շատ ինտելեկտուալ երիտասարդություն կա, ովքեր իրենց մշակութային կապիտալով շատ ավելի լայն դիապազոն ունեն, քան գործող իշխանության հենարանը հանդիսացող քաղաքական ուժը ու օլիգարխիկ վերնախավը միասին վերցրած։ Իսկ նման հասարակությանը բիրտ ուժով կառավարելը ժամանակի ընթացքում համարյա անհնար է դառնալու։ Այդ պատճառով անհրաժեշտ է կիրառել «փափուկ ուժի» տեխնոլոգիաներ։ Այսինքն՝ սպասելի էր, որ պետք է ինչ-որ քայլեր լինեին։ Տարօրինակ կլիներ, որ նման քայլեր չլինեին։ Բնականաբար դրանք սկսվեցին կառավարության արմատական փոփոխությամբ։ Թե որքանով էր դա նաև պայմանավորված արտաքին ազդեցություններով, այլ խոսակցության նյութ է։ Օրինակ՝ բավական լայն քննարկվեց այն հարցը, որ նոր վարչապետը Ռուսաստանից գործուղղված մարդ է։ Կարելի է ենթադրել նաև, որ Ռուսաստանին նույնպես որոշակիորեն մտահոգում է Հայաստանում հասարակության մեջ իշխանություններից գոյություն ունեցող դժգոհությունը։ Դա չի համապատասխանում նաև Կրեմլի շահերին՝ Հայաստանում իր ազդեցությունն ամրապնդելու տեսանկյունից։ Այսինքն՝ այդ փոփոխությունն ուներ արտաքին ու ներքին պատճառներ, և դա տեղի ունեցավ։ Պետք է արդյոք ակնկալել, որ այդ փոփոխությունները կունենան դրական հետևանքներ։ Իշխանությունը ստիպված է շոշափելի քայլեր իրականացելու բանակի և անվտանգության ոլորտներում։ Առնվազն երեք խնդիր կա լուծելու։ Նախ՝ պետք է զգալիորեն բարելավել բանակի տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մակարդակը։ Երկրորդ՝ պետք է կարգավորել բանակում առկա կոռուպցիայի հիմնախնդիրը։ Երրորդ՝ պետք է փոխել բանակի դեմքը։ Այն կոռումպացված գեներալական կոնտինգենտը, որը մարդկանց ներկայանում է 17-18–րդ դարերի գյուղական քյոխվաների մենթալիտետով ու հաբիթուսով, այլևս չի կարող լինել մեր բանակի դեմքը։ Բանակը պետք է ներկայանա կիրթ, ուժեղ ու ինքնավստահ։ Պետք է փորձեն նաև երկրի տնտեսության մեջ ինչ-որ ձևով դրական միտումներ ձևավորել։ Չնայած ես այնքան էլ լիահույս չեմ տնտեսության հետ կապված։ Այստեղ արմատական փոփոխություններ չեն լինի, քանի որ օլիգարխիկ համակարգը մնում է և շարունակելու է մնալ։ Այսինքն՝ այնպես չէ, որ լիովին օրինական, մրցակցային պայմաններ կարող են ձևավորվել Հայաստանում բիզնեսի զարգացման համար, և մենք շուտով Հայաստանում տեսնելու ենք բարեկիրթ ու օրինապահ բիզնեսմենների։ Այսինքն՝ մենաշնորհների ու օլիգարխիայի դեմ երբեք չի՞ լինի պայքար։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ օլիգարխիան պահպանի իր մենաշնորհային դիրքը։ Այս փոփոխությունները նույնպես դրա համար են, այլ ոչ թե այդ օլիգարխիայի դեմ պայքարելու։ Այս իշխանությունն իր բնույթը չի փոխելու։ Ես արդեն ասացի, որ կառավարության փոփոխությունը ստեղծված ծայրահեղ իրավիճակը լիցքաթափելու և սեփական իշխանությունը մի փոքր այլ դեմքով վերարտադրելուն է ուղղված։ Լայն առումով, Հայաստանն ինչպես որ կա, այնպես էլ կշարունակի մնալ։ Մարդկանց կյանքը ոչ մի ձևով չի լավանա, ոչ էլ մարդիկ կսկսեն ավելի բարեկեցիկ ու օրինական երկրում ապրել։ Դրա համար առնվազն անհրաժեշտ է Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ քաղաքական կուրսի փոփոխություն լինի, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է տեղի ունենում։ Ռուսաստանը հետամնաց տնտեսութամբ ու ավտորիտար կառավարման համակարգով երկիր է, և չի կարելի Ռուսաստանի հետ նույն տնտեսական դաշտում մնալով ակնկալել կոռումպացված և օլիգարխիկ տնտեսության հաղթահարում։ Այդ դեպքում Ձեր նշած հուլիսյան դեպքերը, ապրիլյան պատերազմը կարո՞ղ են հասարակության մոտ տրամադրությունների փոփոխության հիմք հանդիսանալ, և իշխանությանը երկարաձգման հնարավորության այլևս չտրվի, ավելի կոնկրետ՝ ընտրություններում ՀՀԿ-ն չհաղթի։ Ես չեմ կարծում, ո...
Կարդալ ամբողջովին