Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդական դժգոհության պատճառով, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Այս մասին են վկայում IFOP սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակվել են Le Journal du dimanche թերթի տպագիր տարբերակում։
Հրապարակված տվյալներով՝ ֆրանսիացիների թիվը, ովքեր գոհ են Մակրոնի գործողություններից, վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով։
Ըստ սոցիոլոգների՝ Ֆրանսիայի առաջնորդի վարկանիշը հասել է երբևէ եղած ամենացածր մակարդակին վերջին չորս տարիների ընթացքում և վերադարձել 2019 թվականի սկզբի մակարդակին, երբ երկրում տեղի ունեցավ «դեղին բաճկոնների» շարժումը։
Սոցիոլոգիական ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին կարծում է, որ պետության ղեկավարի ցածր վարկանիշը «նրա ստացածն է հասարակության մեջ կենսաթոշակային ոչ պոպուլյար բարեփոխումների համար»։
«Սա վատ հաջորդականություն է գործադիր իշխանության ժողովրդականության անկման համար»,- հավելել է նա։ 2022 թվականի դեկտեմբերից Մակրոնի վարկանիշը իջել է 8 տոկոսային կետով, ավելացրել են IFOP-ում։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի ժողովրդականության վարկանիշը նույնպես ընկել է մինչև 29%, ինչն ամենացածրն է կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հարցումն անցկացվել է մարտի 9-ից մարտի 16-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր գրեթե 2000 մարդ։
Կենսաթոշակային աղմկոտ բարեփոխումները
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունման մասին՝ առանց խորհրդարանի ստորին պալատում քվեարկության։ Կառավարությունն այդ նպատակով օգտագործել է Ֆրանսիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված լիազորությունները։ Նման որոշման դեպքում օրինագծի տեքստը համարվում է ընդունված, եթե 24 ժամվա ընթացքում խորհրդարանը չպահանջի քննարկել կաբինետին վստահություն հ...
Կարդալ ամբողջովին