Մարինե Մարտիրոսյան Վահե Սարուխանյան
սկիզբը
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմը ձեւավորվել է կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով 1996-ի մայիսի 30-ին: Այն ներառում է Հայաստանի նույնանուն մարզը, որը մինչ այդ մտնում էր Արարատյան Հայրապետական թեմի կազմի մեջ: Առաջնորդանիստը Գավառի Ս. Աստվածածին եկեղեցին է: Ներկայում թեմի առաջնորդական տեղապահը տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն է, իսկ մինչ այդ՝ 2005-2015 թթ., առաջնորդը տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն էր, ով այժմ գլխավորում է Ուկրաինայի թեմը:
Տեր Կիրակոսը մեզ տրամադրել է թեմի նորակառույց եկեղեցիների ցանկը, սակայն այն ամբողջական չէր: Համադրելով այդ եւ բաց աղբյուրներից ձեռք բերված տվյալները՝ եկել ենք այն եզրակացության, որ 1991-ից հետո Գեղարքունիքի թեմում կառուցվել է 6 եկեղեցի:
Նորակառույցներն են՝
Ս. Հրեշտակապետաց (Վարդենիկ, օծումը՝ 2004 թ.),
Ս. Սարգիս (Ծաղկունք, 2006),
Ս. Գրիգոր Նարեկացի (Վաղաշեն, 2014),
Ս. Խաչ (Լիճք, 2014),
Ս. Հրեշտակապետաց (Սեւան, 2015),
Ս. Գրիգոր Նարեկացի (Գետիկ, 2016):
(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)
Անկախությունից հետո առաջին եկեղեցին կառուցվել է Վարդենիկ գյուղում: Ժամանակին այս համայնքն ուներ ավելի քան 10.000 բնակիչ: Չնայած 2011-ի մարդահամարի տվյալներով Վարդենիկի մշտական բնակչության թիվը 9880 է, ըստ մարդահամարի արդյունքների, Մարտունու տարածաշրջանի այս գյուղն ամենամեծն է Հայաստանում (մյուս համայնքների մշտական բնակչության թիվը եւս կներկայացնենք 2011-ի մարդահամարի տվյալներով):
Ս. Հրեշտակապետացը կառուցվել է Ս. Աստվածածնի տեղում: Վերջինս, ըստ համայնքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի, 19-րդ դարի կառույց է, չնայած այլ աղբյուրներում նշվում է 9-11-րդ դդ.: Գյուղի սրբավայրերից է նաեւ 13-րդ դարի Իշխանավանք եկեղեցին: Ըստ տեր Կիրակոսի՝ 2001-ին պեղումների ժամանակ հայտնաբերվել ու մաքրվել է Ս. Աստվածածինը, որի հիմքերի վրա էլ կառուցվել է Ս. Հրեշտակապետացը: Վերջինս օծվել է 2004-ին:
2005-ից համայնքը ղեկավարող Հովհաննես Հովեյանն ասում է, որ Ս. Հրեշտակապետացի բարերարը համագյուղացի, 77-ամյա Գառնիկ Միքայելյանի ընտանիքն է: Գ. Միքայելյանը բնակվում է Վարդենիկում, իսկ ընտանիքը՝ ՌԴ-ում: Միքայելյանները պատուհանների արտադրություն ունեն գյուղում: Հ. Հովեյանի ասելով՝ ինքը տեղյակ չէ ներդրված գումարի չափից: Սակայն հաշվի առնելով եկեղեցու չափերը եւ համեմատելով մարզի այլ նորակառույցների հետ՝ կարելի է ասել, որ դրա համար ծախսվել է մի քանի հարյուր հազար դոլար:
Սեւանից ոչ հեռու գտնվող Ծաղկունք գյուղը (901 բնակիչ) հարուստ է սրբավայրերով: Դրանցից Ս. Սարգիս եկեղեցին համարվում է 7-րդ դարի շինություն: Այն գտվում է գյուղից արեւելք՝ բլրի վրա: Ներկայում եկեղեցուց պահպանվել է մի փոքրիկ մատուռ՝ շրջապատված բազմաթիվ խաչքարերով: Հարեւանությամբ կա նաեւ 9-15-րդ դդ. գերեզմանոց: 2002-2006 թթ. մատուռի կողքին կառուցվել է նույնանուն եկեղեցի, վերանորոգվել է նաեւ մատուռը: Նորակառույց Ս. Սարգիսն օծվել է 2006-ի հոկտեմբերի 7-ին: Ճարտարապետը Վաչագան Թադեւոսյանն է, բարերարները՝ եղբայրներ Արսեն, Կարեն, Հրաչյա Աղաջանյանները:
Վերջիններիս հորեղբայրը՝ 2008-ից Ծաղկունքը ղեկավարող Պետիկ Աղաջանյանը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ եղբորորդիները նաեւ համայնքի դպրոցն են վերանորոգել, կարելի է ասել՝ հիմնանորոգել: Ըստ գյուղապետի՝ նոր եկեղեցի կառուցելու գաղափարը եղել է բարերարներինը, ովքեր դրա համար ներդրել են մոտ 1 մլն դոլար:
2014-ին թեմում օծվել է երկու նոր եկեղեցի: Առաջինը Ս. Գրիգոր Նարեկացին է, որը գտնվում է Մարտունի քաղաքի հարեւան Վաղաշեն գյուղում (4267 բնակիչ): Եկեղեցին կառուցվել է համայնքի կենտրոնում՝ հարեւանությամբ Ս. Աստվածածին խոնարհված բազիլիկ եկեղեցու (17-րդ դար) եւ գերեզմանոցի (9-17-րդ դդ.): Ս. Գրիգոր Նարեկացին կենտրոնագմբեթ, խաչաձեւ հատակագծով կառույց է՝ 18 մ բարձրությամբ: Եկեղեցու հիմքերը բազալտից են, իսկ պատերն ու թմբուկը՝ Անիպեմզայի տուֆից: Սա ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծած 31-րդ եկեղեցին է: Գասպարյանի եկեղեցիներից են նաեւ Բերձորի Ս. Համբարձմանը եւ Եղվարդում դեռեւս ընթացքի մեջ գտնվող Ս. Սարգիսը որոնց անդրադարձել ենք: Վաղաշենի եկեղեցու հովանավորը համագյուղացի, ուկրաինաբնակ Հենրի Մելքոնյանն է:
2005-ից Վաղաշենի գյուղապետ աշխատող Արթուր Սուվարյանը «Հետքին» ասաց, որ երբեք չի խառնվել եկեղեցու համար ներդված ֆինանսական միջոցներին, սակայն տեղյակ է, որ ծախսվել է մոտավորապես 500-700 հազար դոլար՝ տարածքի բարեկարգումը ներառյալ:
Եկեղեցու շինարարությունը տեւել է 4 տարի, իսկ օծումը կատարվել է 2014-ի հոկտեմբերի 4-ին՝ ձեռամբ թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս սրբազանի:
Վաղաշենի Ս. Գրիգոր Նարեկացի Լիճքի Ս. Խաչ10 օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Մարտունու տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Լիճքում (5417 բնակիչ), Մարկոս սրբազանն օծել է Ս. Խաչ եկեղեցին: Լինելով բավականին մեծ համայնք՝ Լիճքը չուներ կանգուն եկեղեցի: 2010-ին գյուղի բնակիչները համատեղ ներդրումներով սկսել են նոր եկեղեցու շինարարությունը, որն ավարտվել է 4 տարի անց: «Որպես համայնքապետ՝ համայնքի ժողով հրավիրեցի, պայմանավորվեցինք, որ համայնքի բնակիչների, հիմնականում արտագնա աշխատանք ունեցողների միջոցներով եկեղեցի կառուցվի: Բայց կան նաեւ հարեւան գյուղերից ներդրողներ, ովքեր ընկերներ են, նույնիսկ ազգությամբ ռուս է ներդրում կատարել»,- ասում է գյուղապետ Գնել Գրիգորյանը (համայնքը ղեկավարում է 2008-ից):
Եկեղեցու կառուցման համար ներդրում է կատարել շուրջ 360 բնակիչ, ընդհանուր ներդրումը կազմել է մոտ 400.000 դոլար: Եկեղեցու ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է: Ս. Խաչն ունի 20 մ բարձրություն, կենտրոնագմբեթ է: Իբրեւ շինանյութ օգտագործվել են բազալտն ու տուֆը: Ճարտարապետական տեսքն ընդօրինակում է 7-9-րդ դարերի ավանդույթները:
Նախկին շրջկենտրոն Սեւանը (համայնքը ներառում է նաեւ Գագարին գյուղը, միասին՝ 20.608 բնակիչ) չնայած ունի մի քանի գործող եկեղեցիներ (Սեւանավանք, Ցամաքաբերդ թաղամասի Ս. Գեւորգ), մինչեւ վերջերս բուն քաղաքում չի եղել գործող սրբավայր: 2009-ի հոկտեմբերին դրվել են Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմքերը՝ մասնակցությամբ կաթողիկոս Գարեգին Բ-ի: Նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2010-ին, սակայն այդ տարի աշխատանքները կանգ առան, 2013-ին հարցը բարձրացվեց այն ժամանակվա քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի կողմից, կապալառուն փոխվեց, եւ շինաշխատանքները վերսկսվեցին 2014-ի մայիսին:
Գարեգին Բ-ի գլխավորությամբ եկեղեցին օծվեց 2015-ի մայիսի 31-ին, ներկա էր նաեւ երկրի նախագահը: Նորակառույցի բարերարներն են ֆրանսահայ Ալեն Մանուկյանն ու Սարգիս Պետոյանը: Վերջինս (Սարգիս Սերժ Բեդոյան) ն...
Կարդալ ամբողջովին