Դեպի վեր

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների, հնարավոր անելիքների շուրջ

armenpress.am08/5/2020, 1:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների, հնարավոր անելիքների շուրջ

Հուլիսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգիստը և հարակից շրջանները ցնցած պայթյունի պատճառների մասին տարածվող հիմնական վարկածները մի քանիսն են՝ ահաբեկչություն, ռազմական հարձակում, վթար-պայթյուն։ Առավել արժանահավատ է վերջին տարբերակը, որը նաև Լիբանանի իշխանությունների պաշտոնական տեսակետն է։ Ըստ այդմ՝ նավահանգստի պահեստներից մեկում էլեկտրական խափանման հետևանքով բռնկված հրդեհ-պայթյունը հանգեցրել է տարածքում գտնվող շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատ պարունակող հանգույցի՝ մոտ 100 կիլոտոննա ուժգնությամբ պայթյունին։

2.Արտաքին ուժերի ներգրավմամբ հատուկ գործողության տարբերակի նվազ հավանականության վկայություն են առաջին հերթին պայթյունի հումանիտար հետևանքները։ Արձանագրվել են 100-ից ավելի զոհ, հազարավոր վիրավորներ, ահռելի ծավալի նյութական վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Որևէ արտաքին դերակատար ի զորու չէ հեշտությամբ մարսել նման մասշտաբի հումանիտար աղետի հետևանքները։ Իհարկե, սպասելի էին նաև միջադեպի առնչությամբ քաղաքական շահարկումները։ Որպես օրինակ՝ առավել շատ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ պայթած օբյեկտը հանդիսացել է լիբանանյան «Հիզբալլահ» շիայական կազմակերպության զինապահեստներից մեկը, հետևաբար այն կարող էր թիրախավորված լինել կառույցի կամ նրա հովանավոր Իրանի որևէ հակառակորդ դերակատարի կողմից։ Նշվածի համատեքստում, երևի թե ավելորդ չի լինի հավելյալ ընդգծել՝ եթե պայթյունը հատուկ գործողության հետևանք է, ապա դա միանշանակորեն տապալված օպերացիա է։

3.Շատ ավելի տրամաբանական է պայթյունը դիտարկել Լիբանանում տասնամյակներ շարունակ արմատավորված պետական կառավարման, քաղաքական, տնտեսական, անվտանգային համակարգերի խորքային խնդիրների բովանդակության շրջանակում, որոնց տարբեր դրսևորումները հատկապես վերջին 9 ամիսների ընթացքում երկիրը հասցրել են անհաղթահարելի թվացող բազմաշերտ ճգնաժամի։ Հետևաբար, նշված գործոնների շղթայի մի հերթական օղակ էլ կարող է լինել նաև շուրջ 6 տարի առգրավված պայթուցիկ նյութերի հետ կապված անփույթ և ոչ հետևողական վերաբերմունքը։

4.Կասկածից վեր է, որ մասշտաբային աղետի պատճառած առաջնային հետևանքների հաղթահարումից և զգացական ֆոնի թուլացումից հետո հետագա զարգացումները լայն տարածում են գտնելու ներքաղաքական և արտաքին քաղաքական հարթություններում։ Արդեն իսկ հայտնի է, որ պայթյունի հետևանքով ոչնչացել է Լիբանանի առաջին անհրաժեշտության պարենամթերքի և հատկապես հացահատիկի պահուստների զգալի հատվածը։ Ահռելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում փրկարարական և առողջապահական ծառայությունները։ Հետևաբար, երկիրը կանգնել է անհետաձգելի արտաքին աջակցության անհրաժեշտության առջև, որի մասին արդենիսկ բարձրաձայնել են նաև Լիբանանի բարձրագույն իշխանությունները։ Ստեղծված իրավիճակը ավելի է խորացնելու ներքին բազմաշերտ ճգնաժամը մերձավորարևելյան այս երկրում՝ որպես առաջնային թիրախ դարձնելով նաև Իրանի և նրա հովանավորյալ ուժերի դերակատարման թուլացումը երկրում։ Անգամ ծանր վիճակում գտնվող լիբանանցի ժողովրդին ցուցաբերվելիք աջակցությունը սակարկվելու է Իսլամական Հանրապետության դերի նվազման հետ կապված քաղաքական շահարկումներով։

5.Վստահաբար, խորանալիք ճգնաժամային իրավիճակից ձգտելու է օգտվել Թուրքիան։ Թեհրան-միջազգային և տարածաշրջանային դերակատարներ հակասություններից օգտվելով՝ Անկարան փորձելու ընդլայնել Բեյրութին ցուցաբեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 487.5
EUR 560 570
RUR 6.2 6.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր